Գերմանիայի կառավարության կայքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին Շոլցի հայտարարությունը չի եղել
Գերմանիայի կառավարության կայքում կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարության մի մասն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին չի եղել։
Մասնավորապես, Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում սկզբում խոսվում է Օլաֆ Շոլցի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կարծիքների փոխանակման մասին երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների խորացման հարցերի վերաբերյալ։
«Գրասենյակում համատեղ բանակցությունների ժամանակ քննարկվել են Հայաստանում բարեփոխումների գործընթացը, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վաղեմի հակամարտության կարգավորումը»,- նշվել է հաղորդագրությունում։
Այնուհետեւ խոսվում է այն բարձր գնահատականի մասին, որը տվել է Գերմանիայի կանցլերը «համապարփակ բարեփոխումների գործընթացին, որը Փաշինյանը նախաձեռնել է իր երկրում»։
Եվ միայն դրանից հետո հաջորդում է այն հատվածը, որը կապված է Արցախի վերաբերյալ Օլաֆ Շոլցի հայտարարության հետ։
«Քննարկման եւս մեկ առարկա է դարձել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը։ Շոլցը հիշեցրել է, որ դա զգալի ազդեցություն է թողել Հայաստանի եւ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի վրա։ Այս ֆոնին առավել եւս կարեւոր է, որպեսզի Հայաստանը եւ Ադբեջանը քայլ քայլի հետեւից լուծեն իրենց հակամարտությունը։ Ծայրահեղ հումանիտար վիճակը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, անընդունելի է եւ պետք է «արագ հանգեցվի կենսունակ լուծման՝ ի բարօրություն այնտեղ գտնվողների»,- ասել է Շոլցը։
Կանցլերը բացատրել է իր դիրքորոշումը, որի համաձայն՝ վեճի խաղաղ կարգավորումը կարելի է ձեռք բերել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Ուստի, Գերմանիան մեծապես աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահՇառլ Միշելի ջանքերին ու գերմանացի ներկայացուցիչներ է ուղարկում Հայաստանում Եվրոպական միության առաքելություն»,- նշվել է Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիան մտահոգ է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող անկայուն հումանիտար վիճակի եւ Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման առիթով։ Գերմանիան մեծ նշանակություն է տալիս խաղաղ լուծման ձեռքբերմանը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսակետից, նշել է նա։
«Ստատուս-քվոն չի կարող շարունակվել, եւ անհրաժեշտ է գտնել երկարաժամկետ լուծում՝ ի բարօրություն մարդկանց։ Այս տեսակետից անհրաժեշտ է հասնել խաղաղ լուծման՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսակետից։ Ընդ որում՝ այս բոլոր սկզբունքները հավասարազոր են։ Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդական ջանքերին»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Լիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ
ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապ...