Մոլդովայի խորհրդարանը հռչակագիր է ընդունել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մասին
Մոլդովայի Հանրապետության խորհրդարանը դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմի դաժանությունը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի մասին հռչակագիրն ընդունվել է օրենսդիր մարմնի կողմից։
Խորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ Ռուսաստանի Դաշնությունը 2014 թվականի փետրվարից անօրինական, ոչնչով չհրահրված եւ անհիմն ագրեսիվ պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ, որը 2022 թվականի փետրվարի 24-ին ուժեղացավ լայնածավալ ներխուժմամբ։ Փաստաթղթի համաձայն՝ բացահայտ ագրեսիայի այս գործողությունը ռազմական հանցագործություն է եւ միջազգային իրավունքի սկզբունքների եւ միջազգային պարտավորությունների կոպիտ ու լրջագույն խախտում, որոնք ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը, ասվում է խորհրդարանի մամուլի հաղորդագրության մեջ:
Խորհրդարանականները կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում եւ անվերապահորեն դուրս բերել բոլոր ռազմական ուժերն ու տեխնիկան Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված ամբողջ տարածքից: Միաժամանակ, Մոլդովայի Հանրապետության իշխանություններն աջակցում են ժողովրդավարական պետությունների համայնքի ջանքերին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության գործով հատուկ տրիբունալ ստեղծելու, ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն սահմանելու եւ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից կատարված միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր խախտումների համար: Փաստաթուղթը հաստատում է Մոլդովայի Հանրապետության իշխանությունների պատրաստակամությունը՝ շարունակելու մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի այն բնակիչներին, որոնք ապաստան են փնտրում պատերազմի պատճառով:
Պատգամավորները հանդես են եկել միասնության, զգոնության եւ պատասխանատվության կոչով Մոլդովայի Հանրապետության բոլոր քաղաքացիների առջեւ, որոնք ցանկանում են խաղաղություն եւ ազատություն:
Հռչակագրի հաստատմանը կողմ է քվեարկել Գործողություն եւ համերաշխություն խմբակցության 55 պատգամավոր:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Լիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ
ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապ...