Սանդուն՝ Դնեստրի հակամարտության տարելիցին. մեզ կեղծ ազատարարներ պետք չեն
Մայա Սանդուն հարգել է Դնեստրի հակամարտության զոհերի հիշատակը։ Նախագահն ուղերձ է հղել Մերձդնեստրի հակամարտության վետերաններին՝ հավաստիացնելով, որ կառավարությունը հոգ կտանի նրանց մասին։
Պետության ղեկավարը հայտարարել է, որ չպետք է մոռանալ այն գինը, որը հասարակությունը վճարել է այն բանի համար, որ Մոլդովան ընթանա ազատության եւ խաղաղության ճանապարհով։ Նա նշել է, որ ոչ ոք պատերազմ չէր ուզում, տեղեկացրել է realitatea.md-ն։
«Մենք ցանկանում ենք խաղաղ ապրել։ Դնեստրի երկու ափերին ապրող մարդիկ կիսելու բան չունեն։ Մենք ցանկանում ենք երեխաներին տալ անվտանգ եւ բարեկեցիկ ապագա։ Դնեստրի երկու ափերին ապրող մարդիկ կարող են ապրել համաձայնության մեջ։ Մենք պետք է աշխատենք այնպիսի հասարակություն կառուցելու համար, որը հիմնված կլինի ազատության եւ փոխադարձ հարգանքի վրա, որտեղ քաղաքացիները կապրեն ազատ եւ խաղաղ, առանց կեղծ ազատարարների, թշնամիների եւ քարոզչության։
Թանկագին վետերաններ, շնորհակալություն 31 տարի առաջ մարտադաշտում ձեր կատարած զոհողության համար։ Մենք գնահատում ենք ձեզանից յուրաքանչյուրի ավանդը խաղաղության գործում։ Մենք կարող ենք հույս դնել վետերանների վրա, որոնք թիկունք կլինեն երկրի խնդիրները լուծելու համար։ Հանձինս ձեզ՝ Մոլդովայի Հանրապետությունն ունի հուսալի պաշտպաններ։ Պետությունն աջակցում է վետերաններին»,- ասել է Սանդուն։
Պետության ղեկավարը նաեւ նշել է, որ սահմանադրական իշխանությունները գործում են այն բանի համար, որպեսզի թույլ չտան իրավիճակի լարում Դնեստրում, չնայած եղել են նաեւ «տաք գլուխներ», որոնք ցանկանում էին դա։
Սանդուն նաեւ ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում, «որպեսզի պատերազմը կրկնվի մեր տներում»՝ կոչ անելով բնակչությանը չտրվել քարոզչության ազդեցությանը։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Լիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապ...
Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ