Կենդանիների «վեցերորդ զգայարանն» ավելի շատ է տարածված, քան կարծում էին մինչ այժմ
Պտղաճանճերի օգտագործմամբ կատարված հետազոտությունը, որն իրականացրել են Մանչեսթրի եւ Լեսթերի համալսարանների հետազոտողները՝ Ազգային ֆիզիկական լաբորատորիայի աջակցությամբ, ցույց է տվել, որ մագնիսական դաշտն զգալու կենդանական աշխարհի ունակությունն ավելի տարածված է, քան կարծում էին մինչ այժմ։
Nature ամսագրում հրապարակված հոդվածը զգալի առաջընթաց է մեր ընկալումների համար այն հարցում, թե ինչպես են կենդանիներն զգում եւ արձագանքում իրենց շրջակա միջավայրի մագնիսական դաշտերին։
Այս նոր գիտելիքը կարող է նաեւ թույլ տալ ստեղծելու չափման նոր գործիքներ, որոնցում կենսաբանական բջիջների ակտիվությունը, այդ թվում մարդու պոտենցիալ բջիջներինը, կարելիէ ընտրովի խթանել մագնիսական դաշտերի օգնությամբ։
Թիմն առաջին անգամ ցույց է տվել, որ բոլոր կենդանի բջիջներում առկա մոլեկուլը, որը կոչվում է ֆլավինադենինդինուկլեոտիդ (կարճ՝ ՖԱԴ), կարող է բավական մեծ քանակություններով մագնիսական զգայականություն հաղորդել կենսաբանական համակարգին։
Գիտնականններին արդեն հայտնի է, որ այնպիսի տեսակներ, ինչպիսին են մոնարխ թիթեռը, աղավնին, կրիան եւ այլ կենդանիներ, Երկրի մագնիսական դաշտն օգտագործում են մեծ հեռավորություններ կտրելու ժամանակ։ Բայց հայտնագործությունը կարող է նշանակել, որ կենսաբանական մոլեկուլները, որոնք անհրաժեշտ են մագնիսական դաշտերն ընկալելու համար, առկա են՝ այս կամ այն չափով, բոլոր կենդանի էակների մեջ։
Առաջատար հետազոտողներից՝ նեյրոկենսաբան պրոֆեսոր Ռիչարդ Բեյնսը Մանչեսթրի համալսարանից ասել է. «Թե ինչպես ենք մենք ընկալում արտաքին աշխարհը՝ տեսողությունից, լսողությունից մինչեւ հոտառություն, համ եւ շոշափելիք, լավ ուսումնասիրված է։ Բայց թե ինչպես կարող են կենդանիներն զգալ եւ ինչպես են արձագանքում մագնիսական դաշտին՝ անհայտ է մնում։ Այս հետազոտությունն օգնում է հասկանալ, թե ինչպես են կենդանիները զգում եւ արձագանքում արտաքին մագնիսական դաշտերին»։
Դրա համար հետազոտողների խումբն օգտագործել է պտղաճանճերին (Drosophila melanogaster), որպեսզի մանիպուլացնի գեների էքսպրեսիան եւ ստուգի իր գաղափարները։ Պտղաճանճը, չնայած արտաքնապես շատ չի տարբերվում, բայց ունի նյարդային համակարգ, որն աշխատում է ճիշտ այնպես, ինչպես մերը, եւ օգտագործվել է բազմաթիվ հետազոտություններում՝ որպես մարդու կենսաբանությունը հասկանալու մոդել։
Մագնիսառեցեպցիան՝ այսպես կոչված վեցերորդ զգայարանը, շատ ավելի դժվար է հայտնաբերել, քան ավելի սովորական հինգ զգայարանները՝ տեսողություն, լսողություն, հոտառություն, շոշափելիք եւ համ։
Դա, հետազոտության համահեղինակ, նեյրոկենսաբան, դոկտոր Ադամ Բրեդլոյի (Մանչեսթրի համալսարան) խոսքով, կապված է այն բանի հետ, որ մագնիսական դաշտը շատ քիչ էներգիա է կրում՝ ի տարբերություն լույսի ֆոտոնների կամ ձայնի ալիքների, որոնք օգտագործվում են այլ զգայարանների կողմից եւ որոնք, համեմատության համար, մեծ հարված են հասցնում։
Սա շրջանցելու համար բնությունն օգտագործել է քվանտային ֆիզիկան եւ կրիպտոքրոմը՝ լուսազգայուն սպիտակուց, որը հայտնաբերվել է կենդանիների եւ բույսերի մեջ։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապ...
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել