Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ Կասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Մինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակելԻրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Կարծիք

Նիկոլի մյունխենյան խայտառակության կողքին ոչ պակաս ուշագրավ էին Ալիևի հնչեցրած մառազմատիկ մտքերը

Նիկոլի մյունխենյան խայտառակության կողքին ոչ պակաս ուշագրավ էին Ալիևի հնչեցրած մառազմատիկ մտքերը:

-«Չկա Լեռնային Ղարաբաղ: Ավելին, «նագոռնի»-ն ռուսերեն բառ է», որն ինքնին արևմուտքի աչքին պետք է հանցագործություն թվա։

-«Ադրբեջանի «Ղարաբաղի մարզում» ապրում է «հայ փոքրամասնություն», ում հետ «բարի» Ադրբեջանը պատրաստ է համագործակցել: Բայց ոչ բոլորի հետ, այլ միայն նրանց, ովքեր կընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն։

-«Ռուս օլիգարխ» ու «հանցագործ» Վարդանյանին ռուսները «մաքսանենգ ճանապարհով» բերել են Ղարաբաղ՝ այնտեղի ջրերը պղտորելու համար։ Եվ ստացվել է այնպես, որ Վարդանյանը խափանում է տեղի «հայախոս փոքրամասնության» երազանքը համարվող շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ։

-Շրջափակում չկա. «Այս ամիսների ընթացքում մոտ հարյուր հիվանդ, Կարմիր խաչի մեքենաներով այս ու այն կողմ են գնացել»։ Շրջափակման բացակայության ինչպիսի հզոր ապացույց, այն դեպքում, երբ միայն Կարմիր Խաչի մեքենաները կարող են անցնել, այն էլ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

-Ղարաբաղի համատեքստը և հայ-ադրբեջանական հարաբերությունների ենթատեքստը չպետք է կողք կողքի դնել. «Ղարաբաղի խնդիր չկա». Ադրբեջանը հաղթեց պատերազմում, որը նա սանձազերծեց հետևելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին` արժանապատվությունը վերականգնելու համար։ Այսինքն՝ 2020-ի պատերազմը, պարզվում է, տեղի է ունեցել ՄԱԿ-ի հրահանգով՝ նպատակ ունենալով վերականգնել հզոր Ալիևի ոտնահարված արժանապատվությունը։ Իսկ թե ու՞մ հրահանգով էր Ալիևը կռվում Հայաստանի ինքնիշխան տարածքում, չի բացահայտել:

-Մարդկության դեմ հայերի հանցագործությունների մասին ավանդական բլոկը ձանձրալի կլիներ, եթե այս դեպքում չկենտրոնանար կրոնական խնդիրների վրա։ Ի վերջո, ստացվել է, որ հայերը միայն ադրբեջանցիների թշնամիները չեն, այլ նաև «իսլամի թշնամիներ» են։ Սա լրիվ նորություն էր, որ չգիտեինք:

-Այնուհանդերձ Ադրբեջանը դեռ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության... որը նա հաճույքով կթելադրի մեզ` հայերիս։ Ավելին, հայ ժողովուրդը Փաշինյանին «մանդատ» է տվել ամեն ինչի համար՝ ընտրություններում հաստատելով հայերի կապիտուլյացիան։ Այսինքն ուղիղ ասում է «Նիկո´լ, իզուր մի խոսիր, այլ ստորագրիր այն ամենը ինչ պետք է Ադրբեջանին, քանի որ Հայաստանում մարդիկ դեմ չեն լինի դրան»:

Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ողջախոհություն հասկացությունը կարծես մեռած է: Ստացվում է, որ ով կարող է ինչ-ինչ պատճառներով ավելի շատ մարդ սպանել, նա հաջողության է հասնում։

Մյունխենի համաժողովը վերածվել է տարօրինակ վայրի: Անվտանգության մասին մտածելու փոխարեն այն դարձել է պատերազմների քարոզչության ու քաջալերման հարթակ: Մյունխենում հավաքված լիդերներն Ալիևից լսում են հայտարարություններ էթնիկ զտումների, տեղահանումների ու ռազմական ագրեսիայի կարևորության, կրոնական կամ պատմական դրդապատճառների և այլ մառազմների մասին։ Եվ նորմալ է, քաղաքակիրթ տիկնայք և պարոնայք այդ ամենը հանգիստ լսում ու անցնում են:

Նիկոլի հիմար «պատասխաններն» իհարկե տրագեդիայի ժանրից էր, բայց դա իր խնդիրը չէ և ինչպես միշտ` ինքը մեղավոր չէ: Դժվար է անխելք գառան դիրքերից թրփոշացած գայլին պատասխանելը, երբ գայլը հանգիստ տոնով ասում է, որ ձեր ժողովրդի կեսի հարցն արդեն լուծված է: Ինչ վերաբերում է մյուս կեսին, ապա գայլը պատրաստ է ուտել նրանց` ըստ համաձայնեցված գրաֆիկի, որովհետև գայլը շատ բարի, արդար և մարդասեր է: