ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիա մարդասիրական օգնության առաքման դժվարությունների մասին
ՄԱԿ-ը կիրակի օրը դատապարտել է Սիրիայի պատերազմից տուժած շրջաններին այդքան անհրաժեշտ օգնություն չմատակարարելը, միաժամանակ զգուշացնելով, որ երկրաշարժերի զոհերի ընդհանուր թիվը կարող է առնվազն կրկնապատկվել:
ՄԱԿ-ի շարասյունը, որը օգնություն է մատակարարել Սիրիայի հյուսիս-արեւմուտք, ժամանել է Թուրքիայի տարածքով, սակայն գործակալության ղեկավար Մարտին Գրիֆիթսը ասել է, որ միլիոնավոր մարդկանց, որոնց տները ավերվել են, շատ ավելին է պետք:
«Առայժմ մենք հուսախաբ ենք արել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ժողովրդին: Նրանք իրավամբ իրենց լքված են զգում՝ փնտրելով միջազգային օգնություն, որը դեռեւս պետք է հասնի», - գրել է Գրիֆիթսն իր թվիթերյան միկրոբլոգում․ «Իմ պարտքն է եւ մեր պարտականությունն է հնարավորինս արագ շտկել սա»:
ՄԱԿ-ի տասը բեռնատարներից բաղկացած շարասյունը հատել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բաբ ալ-Հավա սահմանային անցակետը` մատակարարելով ապաստարաններ, ծածկոցներ, պարաններ, պտուտակներ եւ մեխեր, ինչպես նաեւ վերմակներ, ներքնակներ եւ գորգեր, ըստ AFP-ի թղթակցի:
Տասնյակ հազարավոր փրկարարներ ցրտաշունչ եղանակին շարունակում են «սանրել» ավերված թաղամասերը՝ ավելացնելով միլիոնավոր մարդկանց տառապանքը, ովքեր այժմ օգնության կարիք ունեն:
Թուրքիայում երկրաշարժից հետո զոհերին թալանելու կամ խաբելու փորձի համար տասնյակ մարդիկ են ձերբակալվել, հաղորդում են լրատվամիջոցները:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապ...
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել