Լեհաստանը դաշնակիցներին համոզում է մինչեւ 100 տանկ ուղարկել Ուկրաինա
Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտնել է, որ երկիրն աշխատում է իր եվրոպացի դաշնակիցներին համոզել մինչեւ 100 մարտական տանկ ուղարկել Ուկրաինա, հայտնում է Bloomberg-ը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեքշաբթի ասել է, որ բանակցություններ է վարում դաշնակիցների հետ՝ գերմանական արտադրության Leopard տանկերի Ուկրաինա հնարավոր մատակարարումների վերաբերյալ, սակայն զգուշացրել է, որ ցանկացած հայտարարություն պետք է համաձայնեցվի մյուսների հետ։
Գերմանիայի կառավարությունը պատրաստ է Ուկրաինային մատակարարել տասնյակ Leopard տանկեր, որոնք կարող են զգալիորեն մեծացնել Կիեւի հնարավորությունները։ Եվրոպական 12 այլ երկրներ իրենց զինանոցում ունեն վերոնշյալ տանկերից, սակայն նրանք Բեռլինի հավանության կարիքն ունեն:
Գերմանիան «այժմ պետք է ավելի պատասխանատու զգա Ուկրաինային աջակցելու հարցում», - ասել է Մորավիեցկին Bloomberg TV-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ: Վարշավայի կառավարությունը ցանկանում է «ոգեշնչել ուրիշներին»՝ մինչեւ 100 տանկ ուղարկելով, որպեսզի «մենք կարողանանք փոփոխություններ կատարել Ուկրաինայի մարտադաշտում»:
Մեծ Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որը հաստատել է իր մարտական տանկերի առաքումն Ուկրաինա։ Լեհաստանի կառավարությունը մշտապես քննադատում է Բեռլինին՝ ծանր սպառազինությամբ Ուկրաինային աջակցելու հարցում ցուցաբերած ձգձգման համար, եւ Մորավիեցկին արձագանքել է այս քննադատությանը։
Լեհաստանը նվիրաբերել է իր 14 Leopard 2 տանկերը եւ ակնկալում է, որ ԵՄ այլ պետություններ, ներառյալ Դանիան, Ֆինլանդիան եւ Գերմանիան, նույնպես տրամադրեն նման մարտական մեքենաներ, նշել է նա։
« Մի քանի շաբաթ առաջ ես խոսում էի Օլաֆի հետ եւ փորձում էի համոզել նրան անել ավելին», - ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդեն սկսել են իրենց զգացնել տալ, սակայն ավելին է անհրաժեշտ։ Նրա խոսքով՝ այժմ ԵՄ-ն կաշխատի պատժամիջոցների 10-րդ փաթեթի վրա, որը պատրաստ կլինի փետրվարին։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա