ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունները ՉԹՕ-ների մասին հարյուրավոր նոր հաղորդագրություններ են ուսումնասիրում
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունները ՉԹՕ-ների մասին հարյուրավոր նոր հաղորդագրություններ են ուսումնասիրում, ասել է ազգային հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան, գրում է Politico-ն։
Ընդհանուր առմամբ, անցած տարվա օգոստոսի դրությամբ պահպանվող օդային տարածքում կամ կարեւոր օբյեկտների մոտ գրանցվել է 510 «չբացահայտված օդային երեւույթ», ասվում է ազգային հետախուզության տնօրենի զեկույցում՝ ուղղված Կոնգրեսին։
2021 թվականին նախնական գնահատման հրապարակումից ի վեր դրանցից 366-ի աճը պայմանավորված է հաղորդագրությունների նկատմամբ «ստիգմայի նվազմամբ» եւ հետախուզության ու անվտանգության սպառնալիքների ավելի լավ ըմբռնմամբ, որոնք կարող են ներկայացնել այդ երեւույթները:
Ըստ զեկույցի՝ այս նոր դիտարկումների կեսից ավելին, որոնց մեծ մասը գրանցվել են ՌԾՈՒ-ի եւ ՌՕՈՒ-ի օդաչուների կողմից, ցույց են տալիս «աննշան բնութագրեր»՝ 29-ը բնութագրվել են որպես անօդաչուներ, 163-ը՝ որպես օդապարիկներ, իսկ վեցը՝ որպես «խառնաշփոթ»:
Այնուամենայնիվ, մնում է 171 դեպք, երբ օբյեկտները «ցուցադրել են անսովոր թռիչքային բնութագրեր կամ հնարավորություններ», ասվում է զեկույցում: Այս չճանաչված օբյեկտների մասին քիչ մանրամասներ են ներկայացվել, թեեւ զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ի ոչ մի ինքնաթիռ երբեք չի հանդիպել ՉԹՕ-ի, եւ դրանց ուսումնասիրումը մինչ այժմ առողջության համար անբարենպաստ հետեւանքներ չի ունեցել:
12 էջանոց զեկույցը, որում չի նշվում, թե երբ է տեղի ունեցել դիտարկումներից յուրաքանչյուրը, իրենից ներկայացնում է գաղտնի տարբերակի ոչ գաղտնի շարադրանք, որը հանձնվել է Կոնգրեսին:
Վերջին շաբաթների ընթացքում այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ասել են, որ առայժմ չեն գտել որեւէ ապացույց, որ չճանաչված տրանսպորտային միջոցներն այլմոլորակային ծագում ունեն կամ վկայում են ոչ մարդկային էակի գոյության մասին:
«Մենք չենք տեսել որեւէ բան, որը կարող էր... ստիպել մեզ հավատալ, որ մեր տեսած օբյեկտներից որեւէ մեկը այլմոլորակային ծագում ունի,- լրագրողներին ասել է պաշտպանության փոխնախարար Ռոնալդ Մոուլտրին,- Եթե մենք նման բան գտնենք, մենք կուսումնասիրենք դա, կվերլուծենք եւ համապատասխան միջոցներ կձեռնարկենք»:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա