Ֆրանսիայի ֆինանսների նախարարը կշտամբել է էներգիայի մատակարարներին, որ նրանք բավարար չափով չեն օգնում երկրի հացի փռերին
Ֆրանսիացի էներգիայի մատակարարները բավականաչափ չեն անում, որպեսզի օգնեն երկրի հացի փռերին հաղթահարել աճող էլեկտրաէներգիայի վճարները, երեքշաբթի հայտարարել է ֆինանսների նախարար Բռունո Լը Մերը, գրում է Reuters-ը:
Լը Մերը նշել է, որ կառավարությունն ունի «գործիքներ, որպեսզի ստիպի էներգիայի մատակարարներին կատարել իրենց պարտավորությունները պետության եւ ընկերությունների առջեւ»։
Այնուամենայնիվ, նա չի ասել, թե որոնք կարող են լինել այդ գործիքները եւ չի նշել էներգիայի մատակարարների անունները։
Ավելի վաղ նոյեմբերին Ֆրանսիայի հիմնական հացը՝ բագետը, ներառվել է ՄԱԿ-ի մշակութային ժառանգության ցանկում։
«Ֆրանսիական պետությունն անում է հնարավոր ամեն ինչ հացթուխներին օգնելու համար, էներգիա մատակարարողները պետք է իրենց լուման ներդնեն»,-հավելել է նա։
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բոռնը հաստատել է ֆրանսիացի հացթուխներին օգնելու ծրագրերը, որոնք թույլ կտան հաղթահարել էլեկտրաէներգիայի աճող վճարները։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա