Ո՞ր ուղղություններն են ընտրել մեր քաղաքացիները ամանորյա հանգիստն անցկացնելու համար
Հայաստանի քաղաքացիներից շատերը 2023 թվականը դիմավորել են արտերկրում։ Ըստ «Anriva tour» գործակալության տվյալների՝ մեր քաղաքացիները ամանորյա հանգիստը նախընտրել են անցկացնել Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, եվրոպական եւ էկզոտիկ երկրներում, որոնք համեմատաբար ավելի թանկ ուղղություններ են։
«Ամենապահանջված ուղղությունը Շարմ էլ Շեյխն է, Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Դուբայը, Աբուդաբին, Շարժան, իսկ էկզոտիկ երկրներից՝ Շրի Լանկան, Մալդիվները, Զանզիբարը։ Հատկապես ամանորյա օրերին դեպի էկզոտիկ երկրներ ուղեւորություններն ավելի թանկ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Anriva tour» գործակալության արտագնա տուր մենեջեր Լիլիթ Մկրտչյանը։
Իսկ Հայաստանում, ըստ «Anriva tour» գործակալության տվյալների, ամենապահանջված ուղղությունները եղել են Ծաղկաձորը, Դիլիջանը եւ Ջերմուկը։
«Համեմատաբար մյուս ուղղությունների այս տարի Ջերմուկի հյուրանոցների գները մատչելի էին։ Հյուրանոցների մեծ մասը բավականին շատ ամրագրումներ են ունեցել»,- ասաց «Anriva tour»-ի արտագնա տուր մենեջերը։
«One way» տուրիստական գործակալության ամենապահանջված ուղղությունն այս տարի Վրաստանն է եղել։ Սա, ըստ գործակալության տուր մենեջերի, պայմանավորված է ցածր գներով։
«Քանի որ գնային առումով հայաստանյան ուղղություններն ավելի թանկ էին, հարցումների մեծ մասը վերաբերում էին Վրաստանին։ Իսկ հայաստանյան ուղղություններից ամենապահանջվածները շարունակում են մնալ Ծաղկաձորը, Դիլիջանը, Գյումրին, Ջերմուկն էլ համեմատաբար անցած տարվա շատ հարցումներ այս տարի չուներ՝ սահմանային իրավիճակով պայմանավորված»,- ասաց «One way» տուրիստական գործակալության տուր մենեջեր Մարիամ Մկրտչյանը։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա