Լաչինի մասին ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը չի ընդունվել Ֆրանսիայի անբարեխիղճ գործողությունների պատճառով
Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը չի ընդունվել Ֆրանսիայի անբարեխիղճ գործողությունների, այլ ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, ինչպես փորձում են պնդել որոշ հայկական թելեգրամյան ալիքներ։ Այդ մասին իր թելեգրամյան ալիքում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Չեմ կարող չնշել մի շարք հայկական Telegram ալիքների կողմից տարածված Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մամուլի համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարություն չընդունելու պատճառների մասին տեղեկատվության բացարձակապես կեղծ ներկայացումը։ Հենց սկզբից մենք վճռական էինք կառուցողական աշխատելու Անվտանգության խորհրդի պատասխանի մշակման համատեքստում: Երևանի խնդրանքով այս գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, որոնք անտեսել են մեր առաջարկների ճնշող մեծամասնությունը՝ միաժամանակ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի մյուս անդամների ուղղումները։ Փարիզի կողմից նման քայլերի անբարեխղճությունն ակնհայտ է», - նշել է նա։
Պոլյանսկին հավելել է, որ ռուս խաղաղապահները ոչ թե խոսելով, այլ գործով են զբաղված Լեռնային Ղարաբաղում հակամարտության, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմամբ։
«Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և կողմերի հետ շփումների միջոցով փորձում են լուծել վիճելի հարցերը: Անկախ ներկայիս լարվածությունից, կարգավորման հիմքում են մնում ամենաբարձր մակարդակով ընդունված չորս համատեղ հայտարարությունները»,- գրել է Պոլյանսկին:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում ԱԽ հայտարարության նախագծի հեղինակները տեքստում չեն նշել «այդ փաստաթղթերի նշանակությունը և ռուս խաղաղապահների դերը»:
Դիվանագետը հույս է հայտնել, որ «հայ ընկերները թույլ չեն տա իրենց ներքաշել անբարեխիղճ աշխարհաքաղաքական խաղերի մեջ»: Ըստ Պոլյանսկու՝ «իրենք հաստատապես հավատում են, որ Խորհրդի պատասխանը պետք է օգնի գտնել փոխզիջում և վերսկսել խաղաղության գործընթացը՝ առանց որևէ կողմին պիտակավորելու»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի կեսերից փորձում էր համաձայնության գալ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ ընդհանուր հայտարարության շուրջ:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա