Մելանիա Թրամփին զայրացրել են
Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Մելանիա Թրամփն իր ամուսնու նախագահության տարիներին անհարմար է զգացել Սպիտակ տան խորհրդականների անսպասելի այցելություններից, երբ նա կարող էր տնային հագուստով լինել: Այս մասին 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրավումը հետաքննող կոմիտեին է ասել նրա նախկին օգնական Ստեֆանի Գրիշամը, հայտնում է The New York Post-ը:
«Նա ատում էր, երբ մարդիկ գալիս էին նստավայր», - այս տարվա մայիսին ասել է Ստեֆանի Գրիշամը, ինչը հայտնի է դարձել հինգշաբթի հրապարակված ձայնագրությունից:
Ստեֆանի Գրիշեմի խոսքով՝ Մելանյա Թրամփը ցանկանում էր, որ հարգվի իր գաղտնիության իրավունքը։
«Դա իր տունն էր, նա ուզում էր ունենալ իր սեփական տարածքը: Հիշում եմ, որ նա ինձ ասաց, որ տարբեր մարդկանց հետ հանդիպումներ են կազմակերպվել Դեղին օղակաձեւ սենյակում, որը բնակելի մասում է գտնվում»,- ասել է Սպիտակ տան նախկին աշխատակցուհին։
Գրիշեմի խոսքով՝ Մելանյա Թրամփին չեն զգուշացրել այցերի մասին, ինչի պատճառով էլ երբեմն տնային հագուստով է հյուրերին հանդիպել։
«Նա շատ վրդովված էր, քանի որ նրան նախապես ոչինչ չէին ասել, եւ նա կարող էր տնային հագուստով քայլելիս լինել: Տիկին Թրամփը միշտ ցանկացել է, որ իրեն զգուշացնեն, որ ինչ-որ մեկը գալու է»,- ասել է նա։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա