«Wednesday»-ի հեղինակները կիսվել են երկրորդ եթերաշրջանի ծրագրերով
«Wednesday»-ի ստեղծողներ Ալֆրեդ Գոֆը եւ Մայլս Միլարը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում կիսվել են շոուի հնարավոր երկրորդ եթերաշրջանի պլաններով:
«Մենք ցանկանում ենք ապագայում հետազոտել եւ բարդացնել այս բոլոր հարաբերությունները [Wednesday-ի, Քսավյեի, Էնիդի, Բիանկայի եւ այլ ուսանողների միջեւ]: Նեվերմոր դպրոցը փակվեց, երբ նրանք հեռացան, ինչը մեզ երկրորդ եթերաշրջանի համար մեծ հնարավորություն տվեց։ Ես կարծում եմ, որ դա մի բան է, որ մենք հետաքրքրությամբ կուսումնասիրենք: Նաեւ մեզ համար դա իսկապես շոու է կանանց ընկերության մասին, եւ Wednesday-նու Էնիդը դրա կենտրոնում են: Անչափ հաճելի էր այն փաստը, որ նրանք իրական կապ գտան հանդիսատեսի հետ։ Մենք անհամբեր սպասում ենք պարզելու, թե ինչպիսին կլինի այն հիմա, երբ Wednesday-ն իր «մատը մտցրեց ընկերության լողավազանը»։ Դա նրա մեծ կամարն էր ամբողջ առաջին սեզոնի համար, այնպես չէ՞: Այսպիսով, հիմա մենք դա ենք անում», - պատմել է Գոֆը:
Պրոդյուսերը նաեւ հավելել է, որ շոուի գրողները հետաքրքրված են Wednesday-ի եւ նրա մոր՝ Մորտիշա Ադամսի հարաբերություններում խորանալու հնարավորությամբ։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա