Գերմանիայում առնվազն երկու տարի բարձր գնաճը կահպանվի
Գերմանիայում առնվազն երկու տարի բարձր գնաճը կահպանվի, ինչը պայմանավորված է արտանետումներով, Rheinische Post-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կառավարության տնտեսական փորձագետների խորհրդի (Իմաստունների խորհուրդ) նախագահ Մոնիկա Շնիցերը։
«2024 թվականին գնաճը կմնա քննարկման առարկ, միայն դրանից հետո մենք աստիճանաբար կարող ենք վերադառնալ երկու տոկոսի մակարդակին»,- զգուշացրել է Շնիցերը՝նշելով, որ ձեռնարկությունները բարձր ծախսերը հետագայում փոխանցում են սպառողներին, «շատերը ուռճացնում են» իրենց ծախսերը:
Հաջորդ տարի գները ցածր պահելու համար Շնիցերն առաջարկել է «էներգետիկ համերաշխության գանձում» իրականացնել`նշելով, որ բեռի ավելի մեծ ծանրությունը պետք է ընկնի հարուստների վրա: Նրա գնահատականներով՝ նման վճարը կարող է պետությանը բերել 12-13 մլրդ եվրո լրացուցիչ եկամուտ։ Սակայն նման միջոցը պետք է խստորեն սահմանափակ ժամանակով գործի, համոզված է Շնիցերը։
Բացի այդ, գերմանացի տնտեսագետը կոչ է անում երկարացնել Գերմանիայի վերջին երեք ատոմակայանների կյանքը եւս երկու-երեք տարով։
«Տնտեսական տեսանկյունից իմաստ ունի շտապ պատվիրել նոր վառելիքի տարրեր: Սա մեզ ավելի մեծ վստահություն կտա հաջորդ ձմռանը»,- DW-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Նոյեմբերին Գերմանիայում տարեկան գնաճը հասել է 10 տոկոսի։ Գերմանական դաշնային բանկի (Bundesbank) կանխատեսման համաձայն՝ հաջորդ տարի այն կնվազի մինչեւ 7,2 տոկոսի՝ պայմանավորված նաեւ էլեկտրաէներգիայի եւ գազի գնի բարձրացման պետական արգելակի ներդրմամբ։ Սպասվում է, որ 2024 թվականին Գերմանիայում գնաճը կնվազի մինչեւ 4,1 տոկոս:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա