Եթե չսթափվենք, մեր տան դուռն էլ է թակելու ողբերգությունը․ Հռիփսիմե Ստամբուլյան
ԱԺ նախկին պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բոլոր նրանց համար, ովքեր Արցախի խնդիրն իրենցը չեն համարում!!!!
Եթե դուք կարծում եք, որ այս ապիկար իշխանության վարած քաղաքականության պատճառով մենք եւ մեր երեխաները զերծ ենք մնալու աղետից , քանի որ Արցախում չենք, չարաչար սխալվում եք։ Ամենաշատը ոչ մի կերպ չեմ հասկանում գործարարներին, ովքեր մեր երկրի հարկատուներն ու բարիք ստեղծողներն են: Հաճախ լսում եմ, թե դե բիզնեսը կապ չունի քաղաքականության հետ, կամ վերջին շրջանում ինձ հաճախ ասում են քեզ պետք է՞ր քաղաքականությունը, հանգիստ քո բիզնեսներով զբաղվիր!!!!
Լավ դուք ո՞նց եք հանգիստ ապրում կամ ինչպե՞ս եք այդքան ոչ հեռատես նայում ձեր հայրենիքի մշուշոտ ապագային ու ամեն վարկյան ամեն կողմից սպառնացող աղետին, լավ դուք իսկապե՞ս մտածում եք, որ ձեր բիզնեսներին ոչ մի վտանգ չի լինի, եթե այս տեմպերով գնանք կործանման: Ես հրաժարվում եմ համակերպվել այս անտարբերության հետ, սիրելիներս Արցախի խնդիրը բոլորինս է, արցախցի մանուկների խնդիրը մերն է, արյունով Արցախը պահած հերոս տղերքի մայրերի ցավն ու հոգու կսկիծը մերն է,եթե չսթափվենք, մեր տան դուռն էլ է թակելու ողբերգությունը:
Այս ամբողջ աղետի միակ պատասխանատուն ներկայիս իշխանությունն է, որ Ադրբեջանի նման ագրեսոր երկիրն այսքան երկարացնում է իր ձեռքերը դեպի մեր հայրենիք!!!!»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...