Հնագետներն ուխտագնացների իրեր են գտել Հիսուսի տատմայր Սալոմեի դամբարանում
Հնությունների վարչությունը, Հրեական ազգային ֆոնդը եւ Երուսաղեմի եւ Իսրայելի ժառանգության գործերով նախարարությունը ներկայացրել է ուխտագնացների իրեր Սալոմեի դամբարանից (վայր, որտեղ, քրիստոնյա ուխտագնացների կարծիքով, թաղվել է Քրիստոսի տատմայրը)։ Այս մասին տեղեկացրել է Agence France-Presse լրատվական գործակալությունը։
«Մենք գտել ենք VIII-IX դարերի հարյուրավոր խեցե բեկորներ եւ ամբողջական ճրագներ։ Գուցե դրանք ծառայել են քարայրը լուսավորելու համար։ Բայց չի կարելի բացառել, որ դրանք պաշտամունքային նշանակություն են ունեցել, ինչպես մոմերը քրիստոնեական տաճարներում կամ քարոզիչների գերեզմաններում»,- նշել են գիտնականները։
Դամբարանը հայտնաբերվել է 1980-ական թթ., գերեզման թալանողների կողմից, ժամանակակից Լահիշ ազգային պարկի տարածքում, որը գտնվում է Երուսաղեմից արեւմուտք։ Դրանից հետո, պեղումների ժամանակ, հնագետները հայտնաբերել են հռոմեական դարաշրջանի հնագույն դամբանատեղի։ Գիտնականների խոսքով՝ այս դամբարան հաճախ են այցելել ուխտավորները։ Դամբարանի պատերին հայտնաբերված գրությունը վկայում է, որ դամբարանը նվիրված է եղել Սալոմեին։ Քրիստոնեական պարականոն գրվածքների համաձայն՝ Սալոմեն Քրիստոսի տատմայրն էր, որը ներկա է եղել Հիսուսի ծնվելու ժամանակ եւ հաստատել է կույս Մարիամի անարատությունը ծննդաբերությունից հետո։
Սակայն գիտնականների կարծիքով՝ իրականում դամբարանը կառուցվել է հարուստ ընտանիքի անդամի, ոչ թե տատմոր համար։ Հավանաբար, ուխտագնացները Սալոմե անունով տախտակի պատճառով սխալմամբ սովորական գերեզմանատեղին սուրբ են համարել։
«Սալոմեի անձը չբացահայտված գաղտնիք է մնում։ Ըստ էության, խոսքը V դարում տարածված գործելակերպի մասին է, երբ բյուզանդացիները հրեական օբյեկտները վերածում էին քրիստոնեական սրբատեղիների։ Գուցե, տեղը ճանաչվել է Սալոմեի դամբարան այն բանից հետո, երբ այստեղ հայտնաբերել են մեր օրերը չհասած սարկոֆագ նրա անունով»,- նշել են հնագետները։
Աշխատանքներն ավարտվելուց հետո հնագիտական հուշարձանը կբացվի այցելությունների համար՝ դառնալով «Հրեաստանի թագավորների ճանապարհի» օբյեկտներից մեկը, որտեղ կան Սուրբ Գրքի հետ կապված բազմաթիվ օբյեկտներ։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա