Արկածախնդրություններ, որոնց գինը Հայաստանն Արցախին կապող փակ ճանապարհն է
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․
«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցել, քանի որ գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ հանդիպում է ունեցել Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ:
Արմեն Գրիգորյանը մինչև դեկտեմբերի 16-ը կայցելի նաև Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Թագավորություն։
Մնում է այդ այցի արդյունքներով Հայաստանը պաշտոնապես պատերազմ հայտարարի Ռուսաստանին՝ առավել «ամուր» դարձնելով իր անվտանգային համակարգը։
Հ․Գ․1․ Ընդամենը պետք է արձանագրել վերջին մեկ տարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արտասահմանյան այցերը, հանդիպումներն ու հեռախոսազրույցները, հասկանալու համար, թե ինչ աշխարհագրություն ու բովանդակություն ունենա դրանք։ Մեր երկրի այսօրվա վիճակն այդ ամենի հետևանքն է։
Հ․Գ․2․ Հայաստանը շարունակում են ղեկավարել ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով հայ ժողովրդի իշխանությանն ապրինաբար տիրացած հայ ժողովրդի ամենամեծ թշնամիները»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...