«Էկոլոգիական» սադրանքն ինձ հիշեցրեց, թե ինչպես էին ադրբեջանցիները տարբեր «էկոլոգիական» առիթներ օգտագործում հայերի դեմ ջարդեր կազմակերպելու համար
Տաթև Հայրապետյանը գրում է․ «Երեկվա «էկոլոգիական» սադրանքն ինձ հիշեցրեց, թե ինչպես էին ադրբեջանցիները տարբեր «էկոլոգիական» առիթներ օգտագործում 1988-1990 թթ. Ադրբեջանական ԽՍՀ–ում հայերի դեմ ջարդեր կազմակերպելու համար: Այսպես, 1988 թ. նոյեմբերին՝ Սումգայիթի ջարդերից մի քանի ամիս անց, Բաքվում կրքերը կրկին թեժանում են: Նոյեմբերի 17-ին Բաքվի Լենինի անվան հրապարակում կրկին հանրահավաք է սկսվում: Այս անգամ հակահայկական նոր հուզումների առիթ դարձավ Թոփխանայի շուրջ ստեղծված իրադրությունը:
Ադրբեջանի Կոմկուսի տպագիր օրգանը` “Коммунист” թերթը, հրապարակում է ԼՂԻՄ-ի Շուշի քաղաքի բնակիչների կողմից ստորագրված «Թոփխանայի ճիչը» վերտառությամբ նամակը, որտեղ նրանք իրենց բողոքն են հայտնում Շուշիի մոտակայքում Երևանի Քանաքեռի ալյումինի գործարանի բնակիչների համար հանգստյան տուն կառուցելու մտադրության առթիվ (“Вопль Топханы”): Այդ հոդվածում ադրբեջանցիները իրենց դժգոհությունն էին հայտնում, թե իբրև հայ աշխատավորների համար հանգստյան գոտու կառուցման նպատակով օգտագործվում են ադրբեջանական ռեսուրսներ, արվում են ծառահատումներ: Այդ շրջանում շատ տարօրինակ էր ու սադրիչ թե՛ ԼՂԻՄ տարածքում հայ աշխատավորների համար հանգստյան գոտու կառուցման վերաբերյալ որոշումը և թե՛ դրան հաջորդող հակահայկականության նոր ալիքը, որի հետևանքով թիրախում հայտնվեց Գանձակի հայությունը: Փաստացի, «էկոլոգիական խնդիրը» օգտագործվեց հայերի դեմ հերթական անգամ ջարդեր կազմակերպելու համար:
Շատ զուգահեռներ կարող ենք անցկացնել ներկայիս իրադրության և 90-ականների զարգացումների միջև: Եթե այդ թեման հետաքրքրում է ձեզ, կարող եք կարդալ իմ մենագրությունը՝ «ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ 1988-1998 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ», որը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...