Մենք հայերին առաջարկել ենք դուրս գալ ադրբեջանական 5 շրջաններից եւ հետաձգել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. Լավրով
Դեռեւս 2012թ. ՌԴ-ն առաջարկություններով էր հանդես եկել, եւ դրանց ընդունման դեպքում ղարաբաղյան հիմնախնդիրը կփակվեր ընդմիշտ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Համենայն դեպս, այդ ժամանակ է ի հայտ եկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու հայեցակարգը։ Հայեցակարգը շատ պարզ էր. հայերը հեռանում են Ղարաբաղի շուրջ հինգ ադրբեջանական շրջաններից՝ իրենց թողնելով երկու շրջան, որոնք Հայաստանը կապում են Ղարաբաղի հետ, իսկ այդ երկու շրջանների ճակատագիրը, իսկ դրանք ադրբեջանական են, ոչ ոք չի վիճարկում, բայց այդ երկու շրջանների ճակատագիրը, որոնք մնում են ադրբեջանական շրջաններ, կորոշվի ժամանակի ընթացքում, Ղարաբաղի կարգավիճակի սահմանմամբ։ Ահա այդ ժամանակ առաջին անգամ ի հայտ եկավ կարգավիճակի հարցը «հետո»-ին թողնելու հայեցակարգը։ Իսկ «հետո» ասելով հասկացվում էր հաջորդ սերունդը՝ պատկերավոր ասած։ Հետո 2020թ. աշնանը եղավ պատերազմ, այն կանգ առավ նախնական շփումների փուլում, երբ պատրաստվում էին եռակողմ հայտարարությունները, երեք եռակողմ գագաթաժողովները՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ, երկուսը՝ Մոսկվայում, մեկը՝ Սոչիում։ Այն ժամանակ նույնպես խոսում էին այն մասին, որ պետք է ինչ-որ կերպ քաղաքական գործընթաց սկսել, եւ կար ըմբռնում, որ Ղարաբաղի կարգավիճակը կարելի է հետաձգել։ Եվ, ելնելով դրանից, Ռուսաստանը ձեւակերպեց խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվեց կողմերին, եւ այդ արտահայտությունը կար։ Եվ, ի դեպ, ադրբեջանական կողմն ասել էր, որ պատրաստ է գրեթե ամեն ինչի աջակցել, բայց կարգավիճակի հարցը պետք է լրամշակվի։ Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին եւ հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիմա վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հետո»-ին, բայց երբ նախագահ Ալիեւը եւ վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ Կանոնադրությամբ եւ Ալմաթիի հռչակագրով։ Իսկ Ալմաթիի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է։ Եվ երբ ստորագրելով այս պայմանավորվածությունը՝ մեր հայ գործընկերները մեզ ասում են, թե թող ՌԴ-ն հաստատի իր առաջարկությունները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, դե, դուք էլ եք հասկանում, որ դա այնքան էլ բանակցություններ վարելու «օպերայից» չէ, այլ մի ուրիշ օպերայից»,- ասել է Լավրովը։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա