Նիկոլի ու ավինյանի անվան տոնածառ ու լույսեր եւ անանուն նահատակներ․ Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պաշտոնական ողջ լրահոսը «տոնական» է՝ տոնածառ, լուսավորում, փակ փողոցներ, ամեն լույսի հետ՝ նորահայտ կինդերսյուրպրիզ փողատեր ավինյան։ Բոլոր կողմերից պաշտոնական լրահոսն ինչ-որ անհասականալի տոն է խոստանում։ Ու այդ լրահոսում իրարահաջորդ տեղեկությունները.
*Արցախում թշնամին նորից արկակոծել է, նաեւ՝ նռնականետերով, ունենք վիրավորներ…
*Թշնամին հայկական կողմին է փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մեր 13 նահատակների մասունքները։
*Թշնամին շարունակում է ագրեսիվ հայտարարություններ անել…
*Թշնամին….
Երկրի ներսում էլ թշնամական դրսեւորումների պակաս չկա՝ պարեկներն են ծեծում անչափահասի, որ նիկոլի ճանապարհին ոչինչ չխանգարի… Երկրի անվտանգությամբ զբաղվելու պարտավորություն ունեցող կառույցը ԱԺ պատգամավորի նկատմամբ մատից ծծած գործ է հարուցում… Անհայտ ծագմամբ կառույցը վարչական հայց է ներկայացնում Եռաբլուրում իրենց զավակների շիրիմները պաշտպանող որդեկորույս ծնողների նկատմամբ… Իսկ Երեւանում «թիթեռ» են նկարում ու ՀՀ Կառավարության անունից ազդարարում տոների մասին, շարունակում ձեւ տալ, թե տոնական տրամադրության մեջ են։
Ու այդ լույսերով ամեն ինչ ծածկելու չտես ու ծախսատար գործին անտարբեր նայում են մեր հայրենակիցները, ապա շտապում շուկա ու խանութ՝ «ամանորի» առեւտրի։ Դեկտեմբերի 31-ին հեռուստացույցի առջեւ դիտելու են, թե ինչպես կառավարական շենքերն անճաշակ ու շաաաատ լուավորված են։ Բոշի եղի նման… որ չգիտեն որտեղ օգտագործեն։ Իսկ այսօր պաշտպանութան նախարարությունը հաղորդեց, թե թշնամին մեր 13 նահատակների մասունք է հանձնել Հայաստանին։ Անուններն անգամ չկան։ Նիկոլի ու ավինյանի անվան տոնածառ ու լույսեր եւ անանուն նահատակներ։
«Խրախճանք ժանտախտի ժամանակ» ...


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...