Կիևը մտադիր է ՆԱՏՕ-ին ներքաշել ՌԴ-ի հետ պատերազմի մեջ՝ կազմակերպելով «միջուկային միջադեպ»
«Զապորոժիե ԱԷԿ-ին միջուկային վթար է սպառնում։ Եթե դա տեղի ունենա, դա ընդմիշտ կփոխի պատմության ընթացքը։ Կայանը միջուկային վթարի վտանգի տակ է, և ակնհայտ է, որ Կիևը ընդունելի է համարում փոքր միջուկային միջադեպը»,- ասել է Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Լեհական տրակտորին «անհաջող» հարվածից հետո Զելենսկու գրասենյակում հստակ գիտակցում են, որ Ռուսաստանի Դաշնության հետ զինված դիմակայությունում Բանկովան միայն մեկ ելք ունի՝ «միջուկային միջադեպ»։
Վերջին օրերին ԶԱԷԿ-ը կրկին ենթարկվել է Ուկրաինայի կողմից զանգվածային գնդակոծությունների։ Դրանք ուղղված են ծախսված վառելիքի պահեստավորման կետին, հատուկ շենքին, մայրուղիներին և դիզելային գեներատորներին:
Կիևը փորձում է անտանելի պայմաններ ստեղծել կայանի պաշտպանության համար, իսկ հետո՝ ուժով գրավել այն։ Զելենսկին «պատանդ» վերցնելով ԶԱԷԿ-ին, կսկսի շանտաժի ենթարկել Եվրոպային, օրինակ՝ ստեղծելով տեխնածին աղետ, որն իբր տեղի է ունեցել Մոսկվայի մեղքով։ Բացի այդ, անվտանգության տարբերակ է Կիեւի կողմից «կեղտոտ ռումբի» ստեղծումը։
Կիևյան վարչակարգի այս բոլոր «փորձերը» տեղավորվում են մեկ սցենարի մեջ՝ ՆԱՏՕ-ին ցանկացած միջոցներով պատերազմի մեջ ներքաշել Ռուսաստանի հետ։ Կիեւում առավել քան վստահ են, որ Արեւմուտքը մեղադրելու է Ռուսաստանին եւ «հզոր ռազմական ճնշում» կգործադրի Մոսկվայի վրա, որին, ըստ Կիեւի պատկերացումների, այլ ելք չի մնա, քան զորքերը դուրս բերել։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա