Բալիում մեկնարկել է Սի Ծինպինի եւ Ջո Բայդենի առաջին հանդիպումը
Բալիում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում, մեկնարկել է Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդներ Սի Ծինպինի եւ Ջո Բայդենի առաջին հանդիպումը։
CNN-ի հաղորդմամբ՝ երկու երկրների ղեկավարները սեղմել են միմյանց ձեռքերը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Ես պարտավորվում եմ բաց պահել անձամբ իմ եւ ձեր միջեւ, ինչպես նաեւ բոլոր ուղղություններով մեր կառավարությունների միջեւ կապի միջոցները, քանի որ մեր երկրները ընդհանուր շատ բան ունեն, որը կարող են հաղթահարել», —բացման խոսքում ասել է Բայդենը։
«Որպես երկրու երկրների առաջնորդները, մենք պատասխանատու ենք ցույց տալու, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ն կարող են հաղթահարել տարաձայնությունները, թույլ չտալ, որպեսզի մրցակցությունը վերաճի հակամարտության եւ գտնել համաշխարհային անհետաձգելի խնդիրները, որոնք պահանջում են մեր համագործակցությունը, համատեղ լուծելու միջոցներ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ աշխարհի ուշադրությունը սեւեռված է երկու երկրների հանդիպմանը։
«Ներկայումս չին-ամերիկյան հարաբերությունները գտնվում են մեզ բոլորիս անհանգստացնող իրավիճակում, քանի որ այն չի համապատասխանում մեր երկու երկրների եւ ժողովուրդների հիմնարար շահերին, եւ դա այն չէ, ինչ միջազգային հանրությունն ակնկալում է մեզանից»,- ասել է Սի Ծինպինը։
«Որպես երկու խոշոր երկրների առաջնորդներ՝ մենք պետք է ճիշտ ուղղություն որոշենք ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների համար։ Մենք պետք է երկկողմ հարաբերությունների զարգացման ճիշտ ուղղություն գտնենք եւ դրանք նոր մակարդակի վրա բարձրացնենք»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ աշխարհն ակնկալում է, որ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները պատշաճ կերպով կկարգավորեն հարաբերությունները։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա