«Ո՛չ ծխախոտային պայքար կա, ո՛չ գազաբալոնների անվտանգություն, ո՛չ վաճառվող մսի նկատմամբ հսկողություն, ո՛չ էլ աղի պակաս». Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծխախոտի տապալված պայքարից մինչև աղի ներկայացումներ, սպանդանոցային մսի հեքիաթներ և գազաբալոնների չարտոնագրված լիցենզիաներ։
Վերևում թվարկված յուրաքանչյուրն առանձին ու շատ կարևոր ոլորտ է, որը տապալեցին սրանք։ Առանձին կարևորության հարցեր, առողջապահական առանձին բլոկեր, հասարակության որակյալ կյանքի գրավականներ, որոնք այս իշխանությունների համար ընդամենը հերթական շոուն կազմակերպելու առիթ էին։
Առիթներ, որոնք օգտագործվեցին ոչ թե արդյունք տալու, այլ կարճաժամկետ ուշադրություն շեղելու համար։
Ո՛չ ծխախոտային պայքար կա, ո՛չ գազաբալոնների անվտանգություն, ո՛չ վաճառվող մսի նկատմամբ հսկողություն, ո՛չ էլ աղի պակաս։
Միակ բանը, որ շատ է սրանց օրոք, դա կեղծ ներկայացումներն են»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...