Հյուսիսային Կորեան հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու շուրջ տեղեկատվությունը
Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ երբեք սպառազինություն չեն արտահանել Ռուսաստան եւ չեն պլանավորում դա անել: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ների:
«Մենք կրկին հստակորեն հայտարարում ենք, որ մենք երբեք չենք ունեցել Ռուսաստանի հետ «զենքի մատակարարման շուրջ գործարք», եւ մենք պլաններ չունենք դրանք կնքել ապագայում»,-գործակալությունը մեջբերում Է ԿԺԴՀ-ի զինվորականների հայտարարությունը, որը տարածել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Փենյանի կարծիքով, նման մատակարարումների մասին լուրերը տարածում Է Վաշինգտոնը: Սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային խնդրել Է ներկայացնել այն բանի ապացույցները, որ Ռուսաստանն իբր սպառազինություն Է գնում Իրանից եւ ԿԺԴՀ-ից:
«Ելույթների ընթացքում (ՄԱԿ-ի ԱԽ-ում արեւմտյան դիվանագետների) ուշադրություն Է գրավել եւս մեկ թեզիս: Դա ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության անառարկելի պնդումն Է այն մասին, թե Ռուսաստանն իբր սպառազինություն Է գնում Իրանից եւ ԿԺԴՀ-ից:
Ես կցանկանայի այժմ նրանց խնդրել՝ կա՛մ ներկայացնել ապացույցներ, կա՛մ խոստովանել ոչ հավաստի տեղեկատվության տարածումը ՄԱԿ-ի Անվտանգության անդամների շրջանում»,-հայտարարել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA