Հնդկաստանի վարչապետը կներկայացնի G20-ում երկրի նախագահության թեման
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նոյեմբերի 8-ին հատուկ տեսակոնֆերանսում կներկայացնի G20-ում Հնդկաստանի առաջիկա նախագահության կայքը, լոգոտիպը եւ թեման: Այդ մասին հաղորդել է երկրի ԱԳՆ-ն:
«Վարչապետը նոյեմբերի 8-ին G20-ում կներկայացնի Հնդկաստանի նախագահության լոգոտիպը, թեման եւ վեբ-կայքը… «Քսանյակի խմբում» նախագահությունը Հնդկաստանին բացառիկ հնարավորություն է առաջադրում՝ իր ավանդը ներդնելու միջազգային նշանակության կենսականորեն կարեւոր հարցերի գլոբալ օրակարգում: G20-ում մեր նախագահության լոգոտիպը, թեման եւ վեբ-կայքը արտացոլելու է Հնդկաստանի ուղերձն ու ընդհանուր առաջնահերթություններն ամբողջ աշխարհի համար»,-հաղորդել են գերատեսչությունում:
G20-ը միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր համաժողովն է, որին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 85 տոկոսը, համաշխարհային առեւտրի ավելի քան 75 տոկոսը եւ աշխարհի բնակչության շուրջ երկու երրորդը: G20-ում իր նախագահության ընթացքում Հնդկաստանը շուրջ 200 հանդիպում կանցկացնի Հնդկաստանի տարբեր վայրերի 32 տարբեր հատվածներում: G20-ի գագաթնաժողովը, որը կայանալու է հաջորդ տարի, կդառնա ամենահեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկը, որը կազմակերպվելու է Հնդկաստանի կողմից: Հնդկաստանը G20-ի խմբում նախագահությունը կընդունի 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA