Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ իր մտադրությունների առնչությամբ «ապատեղեկատվության» մեջ
Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ իր մտադրությունների առնչությամբ «ապատեղեկատվության» մեջ։
Ինչպես ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը. «շարունակվում են ապակողմնորոշիչ տեղեկություններ, ավելի ճիշտ՝ հավանաբար ապատեղեկատվություններ, որոնք գալիս են Մոսկվայից, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապված մեր մտադրություններին, Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ այս երկու երկրների գործընկերն է եղել»։
Նրա խոսքով՝ «չկա Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանության ու անկախության ավելի մեծ ջատագով, քան ԱՄՆ-ն է»։ «1991 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության վերականգնումը շրջադարձային իրադարձություն էր։ Մենք շփվում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, դա անում ենք միայն մեկ նպատակով՝ վերջ տալ բռնությանը եւ դնել այս երկրները կայուն եւ համապարփակ խաղաղության ճանապարհին: Մենք հորդորել եւ հասկացրել ենք այս երկրներին, որ նրանք պետք է հանդիպեն իրենց համար առավել օգտակար ձեւաչափով։ Մենք հավատում ենք ուղղակի երկխոսության օգտակարությանը՝ խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու համար»,-ասել է նա։
«Ես կոնկրետ չեմ մեկնաբանի Ռուսաստանի Դաշնության ջանքերը, միայն կասեմ, որ այս երկու երկրներն են, որ պետք է որոշեն, թե որ մոտեցումն են կիրառելու առաջիկա բանակցությունների ընթացքում։ Աշխարհը գիտի Ռուսաստանի պատմությունը, երբ խոսքը վերաբերում է իր հարեւաններին: 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան եւ շարունակվող դաժան ներխուժումն Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան չի հարգում իր հարեւանների ինքնիշխանությունը եւ դժվար թե երկարաժամկետ հուսալի գործընկեր լինի: Մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին վերջ տալ բռնությանը եւ հաստատել կայուն եւ համապարփակ խաղաղություն, որն այնքան շատ են ցանկանում Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները»,-ասել է Փրայսը։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA