ՌԴ-ին աջակցելու համար առաջարկվել է պատժամիջոցներ կիրառել Սիգալի եւ Կիրկորովի նկատմամբ
Առաջարկվել է պատժամիջոցներ սահմանել ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալի եւ ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ՝ Ռուսաստանի իշխանությունների քաղաքականությանն աջակցելու համար, հայտնում է Newsweek-ը։
Սահմանափակումների վերաբերյալ առաջարկով նամակ է ուղարկվել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի կողմից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին եւ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
Սիգալի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկի նախաձեռնողներից մեկը ուկրաինացի պատգամավոր Օլեքսեյ Գոնչարենկոն է, ով քննադատել էր դերասանին՝ Դոնբաս այցելելու համար։
Օգոստոսին հայտնի էր դարձել Դոնբասի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու Սիգալի մտադրության մասին։ Այնուհետեւ դերասանն անձամբ է ծանոթացել Ելենովկայի քննչական մեկուսարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի (APU) իրականացրած հարվածի ապացույցներին, այդ թվում՝ ամերիկյան հրթիռների բեկորներին, որոնք հաստատել են հարձակմանը Կիեւի մասնակցությունը։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA