Ռուսական նավթի վրա դրված եվրոպական էմբարգոն խորացնում է անորոշությունը նավթի համաշխարհային շուկայում. Saudi Aramco
Ռուսական նավթի եւ նավթամթերքների վրա դրված եվրոպական էմբարգոն խորացնում է անորոշությունը նավթի համաշխարհային շուկայում։ Այս մասին հայտարարել է Saudi Aramco-ի գլխավոր տնօրեն Ամին Նասերը, տեղեկացրել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ տեղի է ունենում շուկայի վերակառուցում Ռուսաստանի առաջարկած զեղչերով։ «Ռուսները ճիշտ զեղչերով կարող են իրենց նավթը տեղակայել տարբեր շուկաներում»,- ասել է Նասերը՝ ավելացնելով, որ այլ արտադրողների հում նավթն այդ ընթացքում վերուղղորդվում է. Ասիայի համար նախատեսված նավթն ուղարկվում է Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա եւ այլ տեղեր։
Անցած ամիս «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել էին սահմանափակել ռուսական նավթի վաճառքը մինչեւ դեկտեմբերի 5-ը՝ հարկադիր ցածր գնով, բայց բախվել էին համաշխարհային նավթային ճյուղի հիմնական խաղացողների մտավախություններին։
Նասերը, ելույթ ունենալով Էր Ռիյադում ընթացող Future Investment Initiative (FII) համաժողովում, այն բանից հետո, երբ հայտարարվել էր 1,5 մլրդ դոլարի չափով կայուն զարգացման ֆոնդի ստեղծման մասին (էներգետիկ անցման կայուն եւ ներառական աջակցման համար), ասել է, որ վառելիքի հանածո տեսակներից էներգիայի նոր ձեւերի անցման պլանը սխալ էր։
«Եթե դուք նայեք ածխին, ապա 8 միլիարդ տոննան ամենաբարձր ցուցանիշն է 2013-ից ի վեր։ Ածխի արժեքը նավթային մեկ բարել համարժեքի դիմաց կազմում է 60-80 դոլար, ուստի, մենք հիմնականում անցնում ենք ածխի»,- նշել է նա։
Նասերը նշել է, որ երկնագույն ջրածնի շուկան «մեծանում» է, բայց առայժմ մոտ 200-300 դոլար արժե։ «Շուկան, որը սահմանվել է, հիմնականում գտնվում է Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում»,- ասել է նա։ «Եվրոպայում եւ աշխարհի այլ մասերում իրավիճակը թափ է հավաքում, բայց դրա համար ժամանակ կպահանջվի, որովհետեւ բոլորը նայում են տեխնոլոգիաների եւ ծախսերի նվազման ուղղությամբ»։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA