Սաուդյան Արաբիան նավթը որպես զենք չի օգտագործում, ինչպես պնդում են ամերիկացիները․ Աբդել ալ-Ջուբեյր
Սաուդյան Արաբիան նավթը որպես զենք չի օգտագործում, ինչպես պնդում են ամերիկացիները։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Աբդել ալ-Ջուբեյրը՝ հերքելով այն, որ նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ+-ի որոշումը քաղաքական դրդապատճառ ուներ։
«Մենք փորձում ենք համոզվել, որ գների անկայուն տատանումներ չունենք»,-ասել է նա։
Ալ-Ջուբեյրը հերքել է, որ նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ+-ի որոշումը քաղաքական դրդապատճառ ուներ։ Նրա խոսքով՝ կրճատումը կատարվել է նավթի գների մեծ տատանումներից խուսափելու համար, որոնք կարող են ազդել ամբողջ աշխարհում սպառողների վրա։
«Սաուդյան Արաբիան Ռուսաստանի կողքին չէ»,-ասել է նա։ «Սաուդյան Արաբիան նավթի շուկաների կայունությունն ապահովելու ջանքերի կողքին է։ Սաուդյան Արաբիան նավթը չի քաղաքականացնում։ Մենք նավթը որպես զենք չենք օգտագործում»,-հավելել է նախարարը։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA