Ֆրանսիան դեմ է, որ Իրանը Ռուսաստանին անօդաչուներ է տրամադրում
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրանական անօդաչուների ցանկացած հանձնում Ռուսաստանին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի «խախտում» է։ ՄԱԿ ԱԽ-ը հավանություն է տվել Իրանի 2015թ. միջուկային համաձայնագրին, տեղեկացրել է Reuters-ը։
«Մենք նկատում ենք Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայում իրանական անօդաչուների օգտագործման բազմաթիվ դեպքեր»,- ասել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անն-Քլեր Լեժանդրը։ «Իրանական անօդաչուների մատակարարումը Ռուսաստան կխախտեր նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2 231 բանաձեւը»։
Լեժանդրը նշել է, որ Փարիզը համաձայնեցնում է իր եվրոպացի գործընկերների հետ, թե ինչպես արձագանքի Ռուսաստանին իրանական անօդաչուների պոտենցիալ հանձնմանը։
Նշված բանաձեւի համապատասխան՝ Իրան զենքի մատակարարման էմբարգոն գործել է մինչեւ 2020թ. հոկտեմբեր։ Բայց բանաձեւը նախկինի պես ներառում է սահմանափակումներ հրթիռների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաների համար, որոնք գործելու են մինչեւ 2023թ. եւ վերաբերում են առաջավոր ռազմական համակարգերի արտահանմանն ու գնմանը։
Դիվանագիտական աղբյուրը տեղեկացրել է, որ անօդաչուներն ընկնում են Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի տակ։ Սա ոչ պաշտոնական քաղաքական համաձայնագիր է պետությունների միջեւ, որն ուղղված է հրթիռների եւ հրթիռային տեխնոլոգիաների տարածման սահմանափակմանը, եւ որոնց վաճառքը կնշանակի խախտել բանաձեւը։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA