Միխայիլ Եֆրեմովը կալանավայրում դարձել է իր մասին ֆիլմի ռեժիսորը
Մահվան ելքով ողբերգական ավտովթարի համար դատապարտված դերասան Միխայիլ Եֆրեմովը կալանավայրում իր մասին ֆիլմ է նկարահանել, գրում է «ПолитЭксперт»-ը։
Չելյաբինսկում անցկացված Դատապարտյալների համառուսաստանյան 9-րդ կինոփառատոնում դերասանի մասնակցությամբ ցուցադրվել է երկու վավերագրական ֆիլմ։ Մեկում Եֆրեմովը հանդես է եկել որպես ռեժիսոր, իսկ երկրորդում անձամբ է նկարահանվել։
2020 թվականի հունիսի 8-ին Եֆրեմովը հարբած վիճակում դարձել է դժբախտ պատահարի մեղավոր, որի հետեւանքով մահացել է առաքիչ Սերգեյ Զախարովը։ Մի քանի ամիս անց դերասանը դատապարտվեց ութ տարվա ազատազրկման։ Այնուհետեւ դատարանը ժամկետը կրճատել է մինչեւ 7,5 տարվա ազատազրկում։ Արվեստագետը պատիժ է կրում Բելգորոդի շրջանի թիվ 4 ուղղիչ գաղութում։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA