Թիմ Լոութենը Մեծ Բրիտանիային կոչ է արել ռազմական հանցագործությունների համար պատժամիջոց կիրառել Ադրբեջանի դեմ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բարեկամական խմբի բոլոր անդամների անունից Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել խմբի ղեկավար Թիմ Լոութենը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը նոր դաժան հարձակումներ է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որը ձգվում է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերով: Ադրբեջանը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլեւ քաղաքացիական համայնքներին եւ ենթակառուցվածքներին։ Այդ հարձակումներն ուղղված էին ոչ թե Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանին, այլ հենց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սուվերեն սահմաններին եւ միանգամայն անհիմն էին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 00: 05-ին, Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ ՝ օգտագործելով նաև անօդաչու թռչող սարքեր:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է ադրբեջանական ռեժիմի բռնության այս վերջին գործողությունը և իր խորը մտահոգությունն է հայտնում զոհերի և նրանց ընտանիքների համար»,- նշված է հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը կարծում է, որ այս ագրեսիան հստակ հաշվարկված էր, քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը շեղվել է Ուկրաինայի իրադարձությունների, իսկ վերջերս՝ թագուհի Եղիսաբեթի մահվան կապակցությամբ համատարած սգի վրա: Նշում են, որ նման ագրեսիվ օպորտունիզմը պետք է դատապարտվի ամենավճռական ձեւով եւ ստանա վճռական պատասխան:
«Շատ հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային հանրությունը՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, դատապարտի Ադրբեջանին և պատասխանատվության կանչի նրան այդ վերջին ռազմական հանցագործությունների համար»,- նշված է հայտարարության մեջ:
Մանրամասները՝ սկիզբաղբյուր կայքում։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա