Շրջում են կիսամերկ. Աբխազիայի բնակիչները կոչ են անում պատժել ռուս կին զբոսաշրջիկներին արտաքին տեսքի համար
Աբխազիայի բնակիչները կոչ են անում պատժել ռուս կին զբոսաշրջիկներին արտաքին տեսքի համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Աբխազիայի մի քանի բնակչի։ Բնակիչների խոսքով՝ ռուս կանայք չափազանց գռեհիկ են, գայթակղիչ են հագնվում և ոչ ադեկվատ են արձագանքում քննադատությանը։
«Բողոքում են, որ ոտնձգությունների են ենթարկվել, բայց իրենք իրենց նայե՞լ են։ Նրանք շրջում են կիսամերկ, իսկ շուկա, խանութներ են գնում շորտերով: Իսկ այդտեղ մեր երեխաներն են: Շատ անգամ եմ տեսել։ Երբ դու դիտողություն ես անում, բացատրում, որ դա տգեղ է, անբարեկիրթ է, կոպտում են քեզ: Նման մարդկանց համար պետք է ինչ-որ պատիժ սահմանել, ես կտուգանեի նրանց»,- ասել է Օմարը Սուխում քաղաքից։
Նույն կարծիքին է ևս մեկ աբխազ, ով ցանկացել է անհայտ մնալ։ Նրա խոսքերով, եթե մարդը գալիս է Կովկաս, ապա նրա հագուստն ու պահվածքը պետք է համապատասխանեն տեղի ավանդույթներին։
«Բայց գռեհիկ են պահում իրենց. շշից են խմում, կիսամերկ կանգնում են փողոցի մեջտեղում։ Սա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն ձեր, այլև մեր երկրի հանդեպ։ Ընդհանրապես, կարծում եմ, որ օրենսդրական մակարդակով պետք է ինչ-որ բան անել այս ուղղությամբ։ Մեկնաբանություններին չեն արձագանքում, մշակույթ չկա, եկեք նրանց կալանքի ենթարկենք, գուցե դա օգնի»,- ասել է նա։
«Նրանք գալիս են, հագնում բաց շորեր, մի քանիսը նույնիսկ շատ բացահայտ, գայթակղում են մեր տղաներին. գայթակղում են պանդոկներում, խմում են նրանց հետ, հետո օգտագործում»,- ասել է մեկ ուրիշ աբխազ, ով նույնպես ցանկացել է անհայտ մնալ:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա