Ջոնի Դեփը կնկարահանվի Ադամս ընտանիքի մասին պատմող սերիալում
Էմբեր Հերդի դեմ դատական գործով հաղթանակ տանելուց հետո Ջոնի Դեփը կրկին հաջողություններ ունի կարիերայում։ Հոլիվուդյան դերասանը երաժշտական սկավառակ է թողարկել Ջեֆ Բեքի հետ, դեր ստացել «Ֆավորիտը» ֆիլմում, կրկին սկսել համագործակցել Dior ապրանքանիշի հետ։ «Կարիբյան ծովի ծովահենների» աստղը վերադառնում է աշխատանքի եւ նոր նախագծեր սկսում:
Լուրեր են պտտվում, որ Ջոնի Դեփը նկարահանվելու է նաեւ Ադամսների ընտանիքի մասին պատմող «Ուենսդեյ» սերիալում, պնդում է «Deux Moi» հաշիվը: Ալիքի տեղեկություններով՝ դերասանը կմարմնավորի քեռի Ֆեսթերի կերպարը։
Նախագիծը պատմելու է Գոմեսի եւ Մորտիշատ Ադամսների դստեր դպրոցական տարիների մասին։ Ըստ սյուժեի՝ աղջիկն էքստրասենսոր ունակություններ կյուրացնի, կկանգնեցնի սերիական մարդասպանին եւ կբացահայտի իր ծնողների 25-ամյա գաղտնիքը։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա