15 օրում 5 ոչ մարտական զոհ․ այս վիճակագրությունը ողբերգություն է բանակի ու երկրի համար
Զինված ուժերի օգոստոս ամսվա առաջին 15-օրյակի ոչ մարտական կորուստների վիճակագրությունն եմ նայում, որը ևս տեղով ողբերգություն է բանակի ու երկրի համար։
15 օրում 5 ոչ մարտական զոհ։
Եվս 2 զոհ Պաշտպանության բանակն ունեցել է օգոստոսի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայի ժամանակ։
Շուրջ 2 տասնյակ՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված վիրավորումներ ՀՀ-ում և Արցախում, այդ թվում՝ ոչ մարտական պայմաններում։
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։
Օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում լողալիս, ջրահեղձ է եղել մի քաղաքացի։
Ավելի ուշ պարզվել է, որ վերոնշյալ քաղաքացին եռամսյա զորահավաքի մասնակից է, ով այդ պահին, դեռևս անհայտ պայմաններում, գտնվել է այդ տարածքում։
Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ):
Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Օգոստոսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...