Նյու Յորք նահանգը կապիկի ծաղիկը հանրային առողջության անմիջական սպառնալիք է հայտարարել
Նյու Յորք նահանգի Առողջապահության հարցերով հանձնակատար Մերի Բասեթը հայտարարել է, որ կապիկի ծաղիկը «անմիջական սպառնալիք» է հանրային առողջության համար դեպքերի աճող թվի ֆոնին, հայտնում է ABC News-ը:
«Այս հայտարարությունը նշանակում է, որ տեղական առողջապահական բաժանմունքները, որոնք արձագանքման եւ կանխարգելման միջոցառումներ են իրականացնում, կկարողանան լրացուցիչ փոխհատուցում ստանալ նահանգից այն բանից հետո, երբ դաշնային եւ նահանգային ֆինանսավորման մյուս աղբյուրներն առավելագույնս օգտագործվեն»,- ասվում է դոկտոր Բասեթի հայտարարության մեջ:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանվել է աշխարհում կապիկի ծաղիկի ամենաբարձր ցուցանիշներից մեկը. հինգշաբթի օրվա դրությամբ հաստատվել է ավելի քան 4900 դեպք:
Նյու Յորքում հինգշաբթի օրվա դրությամբ գրանցվել է կապիկի ծաղիկի 1.341 հաստատված դեպք:
Հինգշաբթի Սան Ֆրանցիսկոն արտակարգ իրավիճակ հայտարարեց հանրային առողջության ոլորտում, որն ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ից, ինչը նաեւ կօգնի արագացնել ռեսուրսների բաշխումը՝ «կապիկի ծաղիկով վարակման արագ աճող դեպքերին» ավելի լավ արձագանքելու համար: Քաղաքում գրանցվել է կապիկի ծաղիկի 261 դեպք։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան