Անոմալ տապից ավելի քան 1,7 հազար մարդ է մահացել Իսպանիայում և Պորտուգալիայում
Իսպանիայի և Պորտուգալիայի ավելի քան 1,7 հազար բնակիչ է մահացել օդի անոմալ բարձր ջերմաստիճանից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեի հայտարարության մեջ, որը հուլիսի 22-ին հրապարակվել Է կազմակերպության կայքում:
«Հարյուր հազարավոր մարդիկ են մահացել արտակարգ բարձր ջերմաստիճաններից վերջին տասնայակներում, իսկ տապի երկարատեւ շրջաններին հաճախ զուգադիպում են նաեւ անտառային հրդեհները: Այս տարի միայն Իսպանիայում եւ Պորտուգալիայում մենք արդեն դարձել ենք շոգ եղանակի պատճառով ավելի քան 1,7 հազար անհեթեթ մահվան վկաներ», - ասված Է փաստաթղթում:
Կլյուգեի խոսքով՝ անառային հրդեհները «Եվրոպայի հարավից տարածվել են դեպի նույնիսկ Սկանդինավիայի հյուսիս»: Նա հիշեցրել Է, որ այս շաբաթ հրդեհները 41 տուն են ոչնչացրել Լոնդոնում, թեեւ «ամառային կիզիչ տապի սեզոնը» հասել Է սոսկ իր կեսին:
ԱՀԿ-ն իշխանության բոլոր ազգային եւ տեղական մարմիններին կոչ Է արել պատրաստվել ջերմաստիճանային ռեկորդների: «Ապացուցվել Է, որ շոգի դեմ պայքարի գործողությունների օպերատիվ եւ համալիր պլանները փրկում են կյանքեր եւ բարձրացնում են կենսակայունությունն արտակարգ ջերմաստիճանների պայմաններում», - ընդգծված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա