Հայաստանը հետաքրքրված է հնդկական սպառազինությամբ․ DNA India
Հայաստանը հետաքրքրված է հնդկական սպառազինությամբ։ Ինչպես գրում է DNA India-ն, վերջերս Հնդկաստան Հայաստանի ռազմական պատվիրակության այցի ժամանակ ներկայացվել է սպառազինությունների ցանկ, որի ձեռքբերման հարցում շահագրգռված է հայկական կողմը։
Չնայած դրա բովանդակության մասին քիչ բան է հայտնի, սակայն հաստատվել է, որ անօդաչու սարքերը կարեւոր տեղ են զբաղեցնում ցուցակում: Բայց ոչ միայն անօդաչու թռչող սարքերը, հաստատել է մի պաշտոնյա՝ մանրամասներ չհայտնելով, գրում է թերթը։
Նշվում է, որ Հայաստանն առաջին անգամը չէ, որ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի նկատմամբ։ 2020 թվականին երկիրը 40 միլիոն դոլարի գործարք է կնքել Հնդկաստանի հետ չորս SWATHI ռադարների համար, որոնք տեղորոշում են զենքի գտնվելու վայրը:
Այդ ժամանակից ի վեր Հայաստանի պաշտպանական կարիքները երկրաչափական պրոգրեսիայով են աճել: «Ղարաբաղի պատերազմը մեզ ստիպեց մեզ վերաիմաստավորել պաշտպանության ոլորտի կարիքները»,- ասել է հայ պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակել իր անունը:
Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաեւ լավ հակակշիռ Թուրքիային, որի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատկապես ռազմատենչ է եղել Քաշմիրի հարցում, ինչպես նաեւ Ադրբեջանին, որը սերտորեն կապված է Թուրքիայի եւ Պակիստանի հետ։
Պաշտպանության, առեւտրի եւ ներդրումների հետ միասին Հայաստանը կարող է
ռազմավարական կարեւոր գործընկեր դառնալ Հնդկաստանի համար, որտեղ վերջինս
կարող է իր սահմաններից դուրս բազաներ եւ առեւտրային ու պաշտպանական կենտրոն ստեղծել՝ համատեղ արտադրության եւ հնդկական արտահանման համար։
Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվելը լրացուցիչ առավելություն է Հնդկաստանի համար։ Հնդկական ցանկացած բազա չպետք է նյարդայնացնի Ռուսաստանին, նույնիսկ չնայած նրան, որ դրանք այլընտրանք են առաջարկում Հայաստանին եւ առաջ են անցնում Չինաստանի ընդլայնվող ներկայությունից, գրում է թերթը։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա