Իտալիայում երաշտ է, որն ամենասարսափելին է վերջին 70 տարվա ընթացքում
Իտալիայում գրանցվել է վերջին 70 տարվա ամենասարսափելի երաշտը. ամենամեծ ու կարևոր գետը շոգից մասամբ չորացել է:
Պո գետը, որն ամենամեծն է Իտալիայում, շարունակում է չորանալ։ Ջրի պակասը ոչնչացնում է ֆերմերների բերքը. այն վայրերը, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ հոսում էր գետը, այժմ անապատ է հիշեցնում։ Գետի որոշ հատվածներում ծովի աղի ջուրը մտնում է առվակ՝ վնասելով բերքը:
Իտալիայի հյուսիսում ներկայիս երաշտը վերջին 70 տարվա ընթացքում ամենավատն է համարվում: Դրա պատճառը գարնանը և ամռանը անձրևի, ձմռանը՝ ձյան բացակայությունն է, և ամառվա բարձր ջերմաստիճանը:
«Աղաջուրը ոչնչացնում է բերքը, որը չի դիմանում աղի այդ կոնցենտրացիային»,- ասում է ֆերմերներից մեկը։ Նրա գնահատմամբ՝ այս տարի գյուղացին կարող է կորցնել բերքի մոտ մեկ քառորդը։Երաշտի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել հյուսիսային Իտալիայի հինգ շրջաններում։ Տասնյակ համայնքներում ջրի խնայողության ռեժիմ է մտցվել։
Պո գետը ձգվում է հյուսիսային Իտալիայով 650 կմ՝ հարավ-արևմտյան Ալպերից մինչև Ադրիատիկ ծով։ Շատ տեղական համայնքների կյանքը պտտվում է դրա շուրջ: Դրա հետ է կապված ողջ Իտալիայի գյուղատնտեսության ոլորտի գրեթե մեկ երրորդը։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա