Թրամփը կարող է այս ամռանը հայտարարել 2024թ. ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է 2024թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։ Մի քանի աղբյուրներ The Hill-ին տեղեկացրել են, որ քննարկվել է արդեն այս ամառ նախընտրական քարոզչություն սկսելու մասին, բայց նախազգուշացրել են, որ իրավիճակը մնում է անկայուն, եւ պարզ չէ, թե երբ նախկին նախագահն իսկապես կարող է մտնել մրցարշավի մեջ։
«Ես կարծում եմ, որ կան մարդիկ, որոնք նրան տանում են այդ ուղղությամբ, եւ նա բաց է դրա համար»,- ասել է մի նախկին խորհրդական։
Մյուս աղբյուրը պնդել է, որ Թրամփը չի շտապում առաջադրել իր թեկնածությունը։ Նրա խոսքով՝ Թրամփն ամենաազդեցիկ դեմքն է մնում Հանրապետական կուսակցությունում, եւ նախկին նախագահը կարող է իրեն թույլ տալ սպասել, մինչեւ որ ավելի հստակ նախընտրական ենթակառուցվածք ունենա՝ լիովին ընտրարշավի մեջ մխրճվելուց առաջ։
Նախկին նախագահի մտերիմ խորհրդականներն ասել են, որ Թրամփը կշարունակի հանրահավաքներ անցկացնել, որպեսզի դիմի իր ամենամոլի կողմնակիցներին ու ստուգի գրոհի պոտենցիալ գծերը պոտենցիալ ընտրարշավի համար։
Որոշ հանրապետականներ զգուշանում են, որ եթե Թրամփը առաջ անցնի ընտրարշավի հայտարարմամբ, դա կարող է վնասել կուսակցությանը այս տարվա միջանկյալ ընտրություններում՝ դեմոկրատներին ավելի շատ փաստարկներ տալով այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը անխզելիորեն կապված է մնում նախկին նախագահի հետ։
«Ես կարծում եմ, որ եթե նա այդ մասին հայտարարի առաջիկայում, դա լավ կլինի նրա եւ վատ՝ կուսակցության համար»,- ասել է մի հանրապետական ստրատեգ։ «Հանրապետականները մեծ հաջողության են հասել՝ խոսելով տնտեսության, գնաճի եւ Ջո Բայդենի բոլոր վրիպումների մասին։ Ոչ ոք չի ցանկանում խոսել այն մասին, թե ինչ է անում Թրամփը»։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա