Վարչախմբի միակ զենքը մնացել է քրգործերի հարուցումը. Գեղամ Նազարյան
Անժելա Թովմասյանին հողահանձ վարչախումբը եւ պարագլուխը ցանկանում են սարսափեցնել քրեական գործի հարուցումով։ Դուք հաստատ լավ չեք։ Ձեր հեռանալու ճիշտ ժամանակն է։ Չնայած հեռանալու ճիշտ ժամանակը 2018 ի մայիսի 10-ն էր։
Որ էն ժամանակ հեռանայիք, այսօր հաստատ լրագրող Անժելա Թովմասյանին ստիպված չէինք լինի նման գրառումով աջակցել, այսօր երեք տասնյակ քաղբանտարկյալ չէինք ունենա, ստորացված եւ որպես լաթի շոր դուրս շպրտված Ջնգո չէինք ունենա, երբեք դատախազությունում չաշխատած մի աղջիկ գլխավոր դատախազ չէր դառնա, հայերեն գրել կարդացող մի աղջիկ էլ ավիացիան չէր կործանի, Քերոբյան ազգանունով մեկը նախարար չէր լինի, անհաջող կատակներ չէր անի եւ նիկոլի կողմից չէր ստորացվի, Գորիս-Կապան ճանապարհը մերը կլիներ, Սեւ լճերի մոտ թուրքեր չէին լինի, այսօր Բերձորը հանձնելու թեմա չէր լինի, այլ կբացվեր Կապան-Հադրութ ճանապարհը, կշարունակեինք երթեւեկել Սոթք-Քարվաճառ ճանապարհով։
Մարդկանց ասֆալտին չէին փռի ու պատերով չէին տա, տնտեսության հերը չէին անիծի, գործարարներին չէին հետապնդի ու փիսիկ չէին սարքի կամ սրտի գործարար, դոլարի փոխարժեքը մի սրտի գործարար չէր որոշի եւ մեզ ու Հայաստան ժամանած տասնյակ հազարավոր օտարերկրացիներին նաեւ էսպես չէին թալանի, բազմաթիվ շինծու քրգործեր չէին հարուցի, որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ Տավուշի սահմանները բզկտեն կամ Կաթողիկոսին քաշքշեն։ Պատգամավորներին ուսապարկ անվանող վարչապետ կամ նախագահ չէինք ունենա, պատգամավորին բայրաքթարի ամբասադոր անվանած թմբլիկ պատգամավոր չէինք ունենա, Արցախը ադրբեջանական համարող ոչ միայն պատգամավոր, այլ շարքային քաղաքացի չէինք ունենա։
Ու ամենակարեւորը, տղերքը չէին զոհվի։
Լսեք, դուք այդ աստիճան աննորմա՞լ եք։ Լավ, Իշխան Սաղաթելյանին կամ Վահե Հակոբյանին հակադեմոկրատական բոլոր ավանդույթների համաձայն հանեցիք պաշտոններից ու խայտառակ եղեք, հիմա ի՞նչ եք ուզում լինեք, Անժելա Թովմասյանի դեմ քրգործ հարուցելով։
Չէ, դուք ոչ թե լավ չեք, այլ ամբողջովին կորցրել եք իրականության զգացումը։ Ոչինչ, շատ շուտով կվերադարձնենք ձեզ իրականություն։ Չկասկածեք։ Դե հիմա փորձվեք ու գործ հարուցեք մեր ընկեր Անժելայի դեմ։
Աժ պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...