Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Կարծիք

Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի հետ

Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երկրորդ աշխարհամարտի պարտությունից հետո Գերմանիան կորցրել էր բազմաթիվ տարածքներ, այդ թվում Քյոնիկսբերգն (այսօրվա Կալինինգրադը, ոչ ամբողջությամբ),  Սուդեթները (հիմա Չեխիայում), Սիլեզիան (հիմա Լեհաստանում) և այլ տարածքներ, նաև նաև Գերմանիան էր երկու մասի բաժանվել: 

Գերմանացիների համար դա ցավոտ խնդիր էր: Անգամ լինելով պատերազմում արդյունքով կապիտուլյացիայի երթարկված ու օկուպացված (ըստ էության մինչ օրս) երկիր, գերմանացիները չէին հաշտվում այդ մտքի հետ ու Գերմանիան չէր ընդունում պատերազմի արդյունում ձևավորված տարածքներն, ինչը չէր հակասում երկբևեռ աշխարհի տրամաբանությանը, քանի որ Արևմուտքին պետք է այդ սահմաները չճանաչելու պատճառով տնտեսական սանկցիաների տակ պահել Սովետական Միությունը: 

Սակայն 70-ականներին աշխարհը սկսվում է փոխվել և երկու բևեռները համագործակցության եզրեր են սկսում նախապատրաստել, որի համար պետք էր միմյանց սահմանները ճանաչել, առջին հերթին Գերմանիան պետք է ճանաչեր ետպատերազմյան սահմանները: Սկսվում է հելսինկյան գործընթացը, որի գլխավոր ճարտարապետներից էր Քիսինջերն (այն նույն Քիսինջերը, որը Դավոսյան հանդիպման ժամանակ առաջարկում էր կիսել Ուկրաինան) ու համագործակցության եզրեր գտնել Ռուսաստանի հետ: Այսինքը, նա առաջարկում էր  անել նույնն, ինչն արվել էր ժամանակին Գերմանիայի հետ:

Ինչի էր պետք սահմանների ճանաչումը
---------------
Այդ գործում կենտրոնական դեր է կատարում Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանտը: Բրանտը սոցիալիստ էր, հիտլերյան Գերմանիայում եղել է սոցիալիստական ընդհատակում, հետո տարագրվել է Նորվեգիա ու Շվեդիա, ընդունել էր Նորվեգիայի քաղաքացիություն, սակայն պատերազմից հետո վերադարձել է Գերմանիա, դարձել սոցիալ-դեմոկրատակ կուսակցության ղեկավարներից մեկն, իսկ 1969-74 թթ. Գերմանիայի կանցլեր: Մի խոսքով: Վիլլի Բրանտը «խաղաղության դարաշրջանի» կողմնակից էր, ինչն այդ ժամանակ համընկնում էր կոլեկտիվ Արևմուտքի ու կոլեկտիվ Արևելքի շահերին: 
Վիլլի Բրանտը «Նոր արևելյան քաղաքականության» հիմնադիրն էր, 1970-ին Սովետական Միության հետ ստորագրում է «գազ խողովակների դիմաց» պայմանագիրը, որով Գերմանիան գազի խողովակներ է տրամադրում Սովետական Միությանը, իսկ վերջինս գազամուղ է կառուցում դեպի Եվրոպա, որը տնտեսական զարգացման հնարավորություններ է ստեղծում: 
1972-ին երկու Գերմանիաները միմյանց ճանաչում են, 1971-ին Բրանտը ստանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ այն բանից հետո, երբ 1970-ին Սովետական Միության վարչապետ Կոսիգինի հետ ստորագրում էր պայմանագիր, որով ճանաչում է ետպատերազմյան սահմանները: Ըստ էության Արևմուտքը նրան խրախուսում է կատարել իր կյանքի գլխավոր քայլը, ճանաչել ետպատերազմյան սահմաններն, ինչին գերմանացիները դեմ էին:
Եթե երկու բևեռներն, Արևմուտքն ու Արևելքը գնում էին փոխադարձ սահմանների ճանաչմանը, ապա ինչ «հերոսական» քայլի համար էին խրախուսում Բրանտին: Խրախուսում էին, որովհետև նա պետք է «կոտրեր» գերմանացիները դիմադրությունը, համարվելով «դավաճան» ու «հողատու»: 
Իսկ թե ինչպես էին գերմանացիներին «կոտրում», դրա մասին քիչ հետո, սակայն նշենք, որ այդ «օպերացիայի» արդյունքում 1975-ն կնքվեց Հելսինկյան համաձայնագիրը, որով ճանաչվեցին ետպատերազմյան սահմանները, սկսեցին բնականոն տնտեսական հարաբերությունները երկու ճամբարների միջև, նաև կնքվեց մարդու իրավունքների մասին համաձայնագիրը, որի հիման վրա ստեղծվեց ԵԱՀԿ-ն:
Ոնց էին «կոտրում» գերմանացիներին
-------------
Հիմա գանք մեզ համար ամենահետաքրքիր հատվածին: Երկու բևեռները գնում էին մերձեցման ու դա տեղի էր ունենում ի հաշիվ գերմանացիների: Բրանտի ու Կասիգինի միջև կնքված համաձայնագիրը պետք է Գերմանիայի խորհրդարանը վավերացներ, ինչի համար անհրաժեշտ ձայներ չէր հավաքվում: Դրա համար գործի դրվեց պատգամավորների կաշառման գործընթացը: Ինչն է ամենահետաքրքիրը, որ կաշառման գործը դրված էր Արևելյան Գերմանիայ հատուկ Ծառայության՝ Շտազիի վրա, իսկ Սովետական Միության կողմից գործընթացը վերահսկում էր ԿԳԲ-ի գեներալ ու «մեր հայրենակից» Վյաչեսլավ Կևորկովը: Հայտնի է երկու  պատգամավորների կաշառման գործընթացի մասին (մնացածների մասին պատմությունը լռում է), դրանք անհրաժեշտ վերջին ձայներն էին: Պատգամավորների մեկի տանից առգրավվում են50 000 գերմանական մարկ, սակայն կաշառքը վերջնականապես չի ապացուցվում, նաև ապացուցելու ցանկացողներ էլ առանձնապես չկային, որովհետև, կարելի է ասել, որ դա երկու բևեռների միասնական օպերացիան էր: 

1974-ին ձերբակալվում է Վիլլի Բրանտի անձնական ռեֆերենց Գյուստավ Գիյոմը, որը նրա ու կոմունիստական ճամբարի միջև կապավորն էր, որի պատճառով նա հրաժարական է տալիս, սակայն գործն արված էր, բոլոր կողմերը գոհ էին: Գիյոմի ճակատակիրն էլ է բարեհաջող դասավորվում, նրան փոխանակում են Արևելյան Գերմանիայում ձերբակալված հակառակ ճամբարի գործակալի հետ:  Որոշ ժամանակ անց գերմանացիները հաշտվում են կատարվածի հետ՝ իսկ ինչ պետք է անեին:
Հելսինկյան համաձայնագիրն ու «3+3» ձևաչափը
-------
Այն, ինչ այսօր անում են Հայաստանի հետ, դա նույն ֆորմատն է, ուղղակի ռեգիոնալ ձևաչափով: Հայաստանի հաշվին Թուրքիան, Ռուսաստանը (հրավիրված է նաև Իրանը) միմյանց միջև համագործակցության ձևաչափ են ստեղծում և դա արվում է Հայաստանի հաշվին (այս դեպքում Արևմուտքը ճաշկերույթին հրավիրված չէ, չնայած նրան, որ նույնպես մեծ ներդրում ունի արցախյան պատերազմում, սակայն այդ ուղղությամբ շարունակում է ջանքեր գործադրել): 
Նպատակն ու տեխնոլագիան նույն է, ուղղակի առանց վերամբարձ արժեքների մասին հիշատակման, ինչպիսին են մարդու իրավունքներ և այլն: Իսկ «հատուկ գործողության» մասնակիցների դերակատարման պահը թողնում եմ ձեր երևակայությանը, նաև ում, երբ, ինչի համար էին պատրաստում այդ գործի համար ու ով ինչ դեր է կատարել:
Հ.Գ. Անկձեղծ ասած, կողմերից մեկը պետք է զիջեր և ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում բուծվել էին բազմաթիվ խաղաղասեր պացիֆիստներ, կառուպցիայի դեմ պայքարի համար Հայրենիք զիջողներ, կոմպրոդորային բուրժուազիա, պետական կոռուպցիոներներ, կրիմինալ խորհրդարանականներ, իշխանությունից փայ ուզող կուսակցություններ, անհայրենիք ընդդիմադիրներ և նմանատիպ այլ երևույթներ: Բնականաբար, «կարծրատիպներից» հրաժարվելու համար Հայաստանում էր պարարտ հող ստեղծվել: