Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ ՄԽ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը. Զախարովա
Մոսկվան կասկածում է ԱՄՆ հայտարարությունների անկեղծությանը, թե պատրաստ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես թույլ եմ տալիս ինձ կասկածել Քարեն Դոնֆրիդի հայտարարության անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզը իսկապես կարեւոր էին համարում Մինսկի խմբի եզակի միջնորդական ձեւաչափը, ապա թույլ չէին տա արհամարհել մասնակից բոլոր պետությունների հավանությանն արժանացած մանդատը»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ նրանք ցուցադրաբար խզեցին, առանց որեւէ խորհրդակցության, շփումները Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ փետրվարի 24-ին։
Դրանով իսկ, Զախարովայի խոսքով, եռյակի աշխատանքին հասցվել է անուղղելի վնաս։ Ոչ մի հասկանալի պարզաբանում այս վրդովեցուցիչ քայլի պատճառների մասին մինչ այժմ չի ստացվել. «Չկան երաշխիքներ, որ նման անպատասխանատու գործողությունը չի կրկնվի։ Ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես չի ստացվի։ Ստիպված են հաշվի առնել նոր իրողությունները։ Հաշվարկն այնպես էր կատարվել, որ Ռուսաստանին կմեկուսացնեն, բայց սխալվել են իրենց հայեցակարգում եւ իրենք իրենց են մեկուսացրել մեզանից»։ Այն դեպքում, երբ արտաքին աշխարհը չի սահմանափակվում միան Եվրատլանտիկայով։ Ռուսական կողմը շահագրգռված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ։ Նա չի կարող թույլ տալ, որպեսզի որոշ արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խափանեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման առանց այդ էլ դժվարին ջանքերը։ Այսուհետ եւս կանենք մեզանից կախված ամեն ինչ պարտավորությունների եւ այն խնդիրների անվերապահ կատարման համար, որոնք գրանցվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA