ՀՀ որևէ նախագահ երբևէ չի ստորագրել և չի բանակցել մի փաստաթղթի շուրջ, որով Արցախը լինելու էր Ադրբեջանի կազմում․ Գևորգ Դանիելյան
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանի որևէ նախագահ երբևէ չի ստորագրել և երբևէ չի բանակցել մի այնպիսի փաստաթղթի շուրջ, որով Արցախը իբր լինելու էր Ադրբեջանի կազմում։ Փորձենք մի պահ համարժեք ըմբռնել ներկայումս հակառակ պնդման կամ պարզունակ բառախաղի հեռահար նպատակը. քանի որ նախագահները քննարկել են ազգային ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի իրավական կարգավիճակի լուծման հարցը, ապա նրանք, այդպիսով, իբր թե համաձայնվել են, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, ըստ այդմ էլ՝ ներկայումս այլևս չի կարելի պնդել, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ թե ինչո՞ւ էր հենց ազգային ինքնորոշման իրավունքի իրացում պահանջվում, որն Արցախի ինքնիշխանության լիարժեք իրավական հիմք է, դրա մասին կամ բարեխղճորեն լռում են, կամ արդեն փոխարինում բնակչության «բոլոր իրավունքներ» վերացական եզրույթով։ Մեկ այլ հարց՝ ինչո՞ւ չի ճանաչվել Արցախի անկախությունը, ինչը կոպտորեն շփոթում են «Արցախը Հայաստան է և վերջ» առնվազն սադրիչ հրապարակախոսական արտահայտության հետ։ Հարկ է մեկ անգամ ևս հիշեցնել, որ ճանաչելը չի բացառվել, այն մշտապես դիտարկվել է որպես բանակցային գործընթացը չձախողելու գործոն և միանշանակ գնահատվել է, որպես հնարավոր ագրեսիայի անխուսափելի պատասխան արձագանք։ Իհարկե, կարելի է անվերջ բանավիճել, թե ավելի վաղ փուլում անկախության ճանաչումն առավել շահեկան կլիներ, բայց դա արդեն սույն գրառման բուն էության հետ որևէ կապ չունի։ Բացի դա, այդպես համարողների ձեռքը որևէ մեկը չէր բռնել ....


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...