Ղարաբաղյան ուղղությամբ Բրյուսելի ակտիվացումը հակասում է Կրեմլի շահերին. Մարկեդոնով
Եվրամիությունը, բացի Ռուսաստանից, ունի իր մոտիվացիան ու իր շահերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Քաղաքագետը կարծում է, որ Բրյուսելի այսպիսի ակտիվացումը հակասում է Կրեմլի շահերին։
«Հասկանալի է, որ ԵՄ-ն չի ցանկանում ուժեղացնել Ռուսաստանը։ Եթե խոսենք ԵՄ-ի մասին՝ որպես մի տեսակ եվրոպական բյուրոկրատիայի, որը գոյություն ունի անկախ անդամ երկրներից, կլինչի (մարզական մենամարտերում հակառակորդին զսպելու հնարք՝ NEWS.am) մեջ է Ռուսաստանի հետ, իսկ Շառլ Միշելը այդ կլինչի խմբավարներից է։ Նա շատ ակտիվորեն պաշտպանում է պատժամիջոցները։ Կիեւի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, Բուչի սկանդալի ժամանակ եւս Միշելը «առկայծեց» որպես Մոսկվայի քննադատ: Բրյուսելի համար կարեւոր է ցույց տալ, որ ինքն արդյունավետ է հետխորհրդային հակամարտությունները լուծելու գործում։ Որովհետեւ ուկրաինական ճակատում ԵՄ-ն միայնակ չէր կարող հաղթահարել որեւէ խնդիր, ինչպես նախկինում շատ առումներով Բալկաններում: Թե՛ Բալկաններում, թե՛ Ուկրաինայում «հրդեհները մարելու» համար անհրաժեշտ էր Միացյալ Նահանգների միջամտությունը։ ԵՄ-ն ի վիճակի չեղավ դա անել։ Ուստի փորձ է արվում ցույց տալ, որ դա այնքան էլ այդպես չէ, և ԵՄ-ն նույնպես կարող է ինչ-որ բան անել»,- պարզաբանեց Մարկեդոնովը։
Նա հիշեց նաև ֆրանսիացի հայտնի ռազմական փորձագետ Էմանուել Դրեյֆուսի գնահատականը, որը տարեսկզբին Ղարաբաղում տեղի ունեցած գործողությունն անվանել էր «ժողովրդականակենտրոն»՝ նկատի ունենալով, որ բացի աշխարհաքաղաքական ազդեցության ուժեղացումից, Ռուսաստանը շատ բան է արել փախստականներին վերադարձնելու եւ տարածքը ականազերծելու համար:
«Ռուսաստանը շատ բան է արել, իսկ հիմա ստացվում է, որ ԵՄ-ն արժեթղթերի եզրերն է խուզում, կարծես ոչ մի Ռուսաստան էլ չկա։ Բրյուսելյան բանակցություններից հետո Շառլ Միշելի հայտարարություններում չկա Ռուսաստանը, չկան եռակողմ հայտարարությունները», նշեց Մարկեդոնովը:
Նա նաև մատնանշեց լուրջ վեճերի բացակայությունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում, որոնք առկա են, օրինակ, Ուկրաինայի եւ Վրաստանի դեպքում, չկա ոչ գովասանք, ոչ էլ հայհոյանք։
«Տպավորություն է, որ լռելյայն համակարգումը պահպանվում է», նշեց նա:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA