Պորտուգալիայում ձերբակալել են Աբրամովիչի 10 միլիոն եվրո արժողությամբ տունը
Պորտուգալիայի Ալգարվե շրջանում ձերբակալվել է ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի 10 մլն եվրո արժողությամբ տունը, հայտնում է Público թերթը։ Պարբերականի համաձայն՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց 15 օր առաջ Millhouse Views LLC-ն, որը պատկանում է Աբրամովիչի ներդրումային հոլդինգին, փորձել է վաճառել այս գույքը, սակայն պորտուգալական պետական բանկային Caixa Geral de Depósitos կորպորացիան հայտնել է այդ մասին ոստիկանությանը։
Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարության պահանջով գույքի գրանցումը
սառեցվել է մարտի 25-ից։ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ռոման Աբրամովիչն ընկել է Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի կոշտ պատժամիջոցների տակ։ Նրա ակտիվները, այդ թվում՝ լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը, սառեցվել են։ Այնուհետեւ Աբրամովիչը պայմանագիր է ստորագրել ակումբը
կոնսորցիումին վաճառելու համար, որի կազմում են ամերիկացի գործարարներ Թոդ
Բոելին եւ Մարկ Ուոլթերը, շվեյցարացի միլիարդատեր Հանսյորգ Վիսը եւ Clearlake Capital ներդրումային ընկերությունը, հայտնում է Deutsche Welle-ն։ https://www.dw.com/
Ապրիլի կեսերին բրիտանական Ջերսի կղզու դատարանը սառեցրել է Ռոման Աբրամովիչի հետ կապված ընդհանուր 7,3 միլիարդ դոլարի ակտիվները։ Սա օլիգարխի կարողության կեսից ավելին է, որը գնահատվում է 13,9 մլրդ դոլար։ Բացի այդ, Ֆրանսիայի իշխանությունները առգրավել են Աբրամովիչի 120 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Ռիվյերայում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, սա Աբրամովիչից առգրավված ֆրանսիական 12 բնակավայրերից մեկն է։
Միաժամանակ ռուսաստանցի միլիարդատիրոջը հաջողվել է ԵՄ-ից դուրս տանել երկու շքեղ զբոսանավ, որոնք ձերբակալման սպառնալիքի տակ էին։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA