Ավստրալիան իր ափերի մոտ չինական հետախուզական նավի ներկայությունն անվանել է «ագրեսիայի ակտ»
Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիտեր Դաթոնը «ագրեսիայի ակտ» է անվանել չինական հետախուզական նավի ներկայությունը Արեւմտյան Ավստրալիայի ափերի մոտ, տեղեկացրել է Reuters-ը։
Անցած շաբաթ Ավստրալիան հետախուզական նավ էր նկատել, երբ այն մոտենում էր Էքսմութի Հարոլդ Է. Հոլթի կապի ռազմածովային կայանին, որն օգտագործում են ավստրալական, ամերիկյան եւ դաշնակից երկրների սուզանավերը։
«Ես կարծում եմ, որ սա ագրեսիայի ակտ է։ Հատկապես այն պատճառով, որ նավն այդքան խորացել է դեպի հարավ»,- ասել է Դաթոնը մամուլի ասուլիսում։ «Այն Ավստրալիայի արեւմտյան ափի ռազմական եւ հետախուզական օբյեկտներին շատ մոտ է եղել»։
Ավստրալիայում մայիսի 21-ին տեղի են ունենալու ազգային ընտրություններ, եւ պնդումները Չինաստանի կողմից ազգային անվտանգության սպառնալիքների մասին ընտրարշավի գլխավոր թեման են դարձել։
Վերջին տարիներին Չինաստանի ՌԾՈւ նավերը մի քանի անգամ նկատվել են Ավստրալիայի հյուսիսային եւ արեւելյան ափերին։
Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարությունում տեղեկացրել է, որ Haiwangxing անունը կրող Dongdiao դասի օժանդակ հետախուզական նավը շարժվում էր արեւելյան ափով եւ մայիսի 6-ին հատել է Ավստրալիայի արգելված տնտեսական գոտին, իսկ մայիսի 11-ին 50 ծովային մղոն հեռավորությամբ մոտեցել է կապի կայանին։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA