Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում Ինտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ը Քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ Քննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններին Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանումՎարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել էՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անումԽուզարկություններ մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել էՊենտագոնը կարող է մինչև 10 հազար զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք. WSJՄադուրոյի եւ նրա կնոջ նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներԻնտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ըՎթարային ջրանջատում Նորատուս գյուղումԵղեգնաձորում տուն է այրվելՔննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններԱրսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող ՀԿ-ներՔննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր5000 տարվա պատմություն ունեցող ոսկին՝ նոր ցուցադրությունումՄշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԹիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵՄ-ում չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն իրենցից ցանկանում Իրանի դեմ պատերազմում. PoliticoՏարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվենԻրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածներիՎեց երկրներ Իրաքին կոչ են արել դադարեցնել իրանամետ խմբավորումների հարձակումները նրա տարածքիցԹուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումըԱբու Դաբիում երկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվԺաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջԻսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում. Նեթանյահու«Կանազ» մշակույթի տանը հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻրանի «Բուշեր» ԱԷԿ-ից 163 աշխատակից է մեկնել Իրան-Հայաստան սահմանՀամայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամովՊուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ինԻրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններինԻրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. ԹրամփԱմերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. ԱրաղչիԹրամփը թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ օդանավակայաններումԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակիցՍահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովումԱզգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Աշխարհ

Ուկրաինայում պատերազմը, հավանաբար, «ավելի անկանխատեսելի եւ էսկալացիոն» կդառնա․ ԱՄՆ հետախուզության ղեկավար

Ուկրաինայում պատերազմը, հավանաբար, «ավելի անկանխատեսելի եւ էսկալացիոն» կդառնա առաջիկա ամիսներին, Կոնգրեսում հայտարարել է ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:

Ինչպես հաղորդում է CNN-ը, Հեյնսն ասել է, որ «ներխուժման» հաջորդ փուլը դժվար է կանխատեսել մասամբ այն պատճառով, որ «Պուտինը անհամապատասխանության է բախվում իր հավակնությունների եւ Ռուսաստանի ներկայիս սովորական սպառազինությունների կարողությունների միջեւ»:

«Ամեն դեպքում մենք կարծում ենք, որ այս երկփեղկությունը Ռուսաստանում ավելի իրավիճակային որոշումների ժամանակաշրջան կբացի՝ ինչպես այս հարձակումը պահպանելու համար անհրաժեշտ ներքին ճշգրտումների, այնպես էլ Ուկրաինայի եւ Արեւմուտքի հետ ռազմական հակամարտության առումով: Եվ ներկայիս միտումը մեծացնում է հավանականությունը, որ նախագահ Պուտինը կդիմի ավելի կտրուկ միջոցների, այդ թվում՝ ռազմական դրություն մտցնելը, արդյունաբերական արտադրության վերաուղղորդումը կամ հնարավոր ռազմական գործողությունների սրումը, որպեսզի ազատի իր նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսները, քանի որ հակամարտությունը ձգձգվում է, կամ եթե նա զգա, որ Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայում»,- ասել է նա։

Այդուհանդերձ, նրա խոսքով, հետախուզական հանրությունը չի հավատում, որ Պուտինը միջուկային զենք կօգտագործի, եթե միայն չզգա, որ Ռուսաստանը կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ:

Հետախուզական հանրությունը կարծում է, որ «Պուտինը պատրաստվում է ձգձգվող հակամարտության, եւ որ նրա նպատակները դուրս են գալիս Դոնբասի շրջանից, որտեղ ներկայումս կենտրոնացած են ռուսական զինված ուժերը»։

«Ռազմական գործողությունների հաջորդ ամիսը մեծ նշանակություն կունենա, քանի որ Ռուսաստանը փորձում է ուժեղացնել իր ջանքերը»,- ասել է Հեյնսը: «Բայց նույնիսկ եթե նրանք հասնեն հաջողության, մենք վստահ չենք, որ Դոնբասում մարտերն իրականում վերջ կտան պատերազմին»:

«Կարճաժամկետ հեռանկարում Պուտինը ցանկանում է գրավել երկու արեւելյան շրջաններ՝ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանները, վերահսկողության տակ առնել Խերսոն քաղաքը եւ պոտենցիալ երկարացնել Մերձդնեստրի ցամաքային կամուրջը»,- նշել է նա:

Սակայն հետախուզական հանրությունը կարծում է, որ Մերձդնեստր հասնելու համար Պուտինին անհրաժեշտ կլինի լիարժեք մոբիլիզացիա իրականացնել Ռուսաստանի ներսում, ինչը նա դեռ չի արել։ «Քանի որ եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Ուկրաինան կարծում են, որ կարող են շարունակել ռազմական առաջընթացը, մենք չենք տեսնում կենսունակ բանակցային ճանապարհ, գոնե կարճաժամկետ հեռանկարում»,- ասել է Հեյնսը: