Բլինքենը՝ կայուն խաղաղության եւ բարգավաճման հասնելու հարցում Հայաստանին եւ Ադրբեջանին օգնելու ԱՄՆ-ի հանձնառության մասին
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական երկխոսություն սկսելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Պետքարտուղարը պարտավորվել է այսուհետ եւս ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ երկու երկրների ընդհանուր ժողովրդավարական արժեքներին համապատասխան, եւ շարունակել համագործակցությունը՝ ըստ Հայաստանում բարեփոխումների ծրագրի։
Հանդիպման ընթացքում պետքարտուղարը եւ արտաքին գործերի նախարարը միջուկային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ճանապարհ հարթելով քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման համար, քանի որ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել էներգիայի իր մատակարարումները։
Կողմերը քննարկել են Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական, իրավական եւ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման գործում։ Նրանք քննարկել են նաեւ Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ ընթացող երկխոսությունը։
Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել արտգործնախարարին՝ Հայաստանի ցուցաբերած ճկունության համար, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հետագա ուղիղ բանակցությունների կոչ է արել՝ ընդգծելով կայուն խաղաղության եւ բարգավաճման հասնելու հարցում Հայաստանին եւ Ադրբեջանին օգնելու ԱՄՆ-ի հանձնառությունը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA