Չեմ ներելու նախկին սխալների կրկնությունը․ Արման Հայրապետյան
Ես ուզում եմ կենտրոնանալ իմ աշխատանքի վրա։ Ուզում եմ շարունակել սոցիալական ու հասարակական նախագծեր անել։ Ուզում եմ ազատ ժամանակս անցկացնել ընտանիքիս, ընկերներիս հետ, լողավազան գնալ, մարզասրահ, ինտելեկտուալ խաղերի։ Ուզում եմ վերադառնալ նորմալ կյանքի, թեկուզ ավելի շատ աշխատելով ամեն ինչ վերականգնելու համար։ Բայց նորմալ կյանքի վերադառնալ, ոչ թե ամեն գիշեր վեր թռնել ու չկարողանալ քնել։ Ոչ թե առավոտյան լուրերն ու լրահոսը թերթել վախենալով, որ Հայաստանի հերթական մասը թշնամուն հանձնելու մասին կկարդամ։ Ուզում եմ չլսել ԱԺ նիստերը վստահ լինելով, որ լսելու կարիք չկա, ամեն ինչ իր հունով գնում է, ոչ թե իմանալով, որ հերթական անգամ կնյարդայնանամ լսելով իշխող կուսակցության կողմից թուրքահաճո ելույթներ։
Ուզում եմ ֆեյսբուքում հավես հարցեր գրել, որոնց պատասխաններն ընկերներս կփորձեն գտնել, գիշերն ուտելու մասին անհամ հումորներ անել, այլ ոչ թե ստիպված լինեմ զոհված զինվորների ծնողների մասին տեսանյութերի տակ ստիպված լինեմ իրենց պաշտպանել իշխանական ուղղորդված ֆեյքերի հարձակումներից։
Ուզում եմ չամաչել երկրի ղեկավարի արտերկրյա այցերից։ Ուզում եմ, որ իմ հարկերի հաշվին բարձրանան ուսուցիչների, բժիշկների և սահմանապահների աշխատավարձերը, ոչ թե նախարարների և ոստիկանների։
Ուզում եմ ավելանա կրթության և գիտության ֆինանսավորումը, ոչ թե ծառայողական մեքենաների։ Ուզում եմ, որ իմ երկրի մասին թշնամին վախով ու հարգանքով խոսի, ոչ թե պարտադրանքով և միակողմանի պահանջներով։
Ես վաղը լինելու եմ ընդդիմության հանրահավաքին, որովհետև, որովհետև ես ուզում եմ վերը նշվածը։ Ուզում եմ և պահանջելու եմ նրանցից, ովքեր կձևավորեն ժամանակավոր կառավարություն, ովքեր հետագայում կդառնան իշխանություն կամ ուղղակի պատգամավոր։ Ուզում եմ և չեմ ներելու նախկին սխալների կրկնությունը։
Ես վաղը լինելու եմ այնտեղ, որտեղ ինձ պես հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ պայքարելու են այդ փոփոխությունները բերելու համար։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո